Մշակույթ

Հայկական ջազի կենդանի լեգենդ Լևոն Մալխասյանի հոբելյանական միջոցառումների մեկնարկն ազդարարվեց Գյումրիում

2 րոպեի ընթերցում

Հայկական ջազի կենդանի լեգենդ Լևոն Մալխասյանի հոբելյանական միջոցառումների մեկնարկն ազդարարվեց Գյումրիում

ԳՅՈՒՄՐԻ, 4 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում տեղի ունեցավ հայկական ջազի կենդանի լեգենդ Լևոն Մալխասյանի (Մալխաս) «Այ բալա, շուտով՝ 80» համերգը՝ «Մալխաս ջազ» բենդի և համերգի հատուկ հյուր՝ Գյումրու համայնքապետարանի «Անի» փողային նվագախմբի մասնակցությամբ։

photo_2024-05-04_09-19-01.jpg (108 KB)

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, կոմպոզիտոր, դաշնակահար, ՀՀ ժողովրդական արտիստ Լևոն Մալխասյանի ծննդյան առթիվ կազմակերպված համերգին ջազի երկրպագուները վայելեցին սիրված և նոր ջազային կատարումներ:

«Լևոն Մալխասյանը և՛ որպես երաժիշտ, և՛ որպես Ջազի Հայկական Ասոցիացիայի պատվավոր նախագահ մշտապես եղել է «Մանուկյան պրոդաքշն»-ի կողքին և նաև նրա շնորհիվ է, որ սիրվել ու գնահատվել է ոչ միայն «Ջազը եւ Գյումրին» նախագիծը, այլ նաև բոլորիդ սիրված «Հայաթ Ջազ»-ը»,- ողջունելով ջազի սիրահարներին՝ նշեց Գյումրու Մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի պետ Լիլիթ Թովմասյանը՝ ուրախությամբ հավելելով, որ հայտնի ջազմենի հոբելյանական միջոցառումների մեկնարկն ազդարարվում է Գյումրիում՝ այս համերգով։

photo_2024-05-04_09-18-52.jpg (149 KB)

Սիրված ջազմենը ոչ միայն մեծ ներդրում ունի հայկական ջազի զարգացան, այլ նաև Գյումրիում ջազային ավանդույթները շարունակելու ու Գյումրիում երաժշտասերներին ջազային հրաշալի համերգներ նվիրելու գործում. նա մշտապես եղել է Գյումրիում անցկացվող «Ջազը եւ Գյումրին» և «Հայաթ Ջազ»-ի կողքին։

438099905_1517610208993704_5014027381971775842_n.jpg (124 KB)

Երեկոյի ընթացքում Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանի կողմից, Գյումրում ջազային երաժշտության տարածման գործում ներդրած ավանդի, տարիների արդյունավետ փոխգործակցության ու Գյումրիի մշակութային կյանքի ակտիվությանը նպաստելու համար «Մալխաս ջազ» բենդը պարգևատրվեց պատվոգրով:

Արմենուհի Մխոյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում