Տարածաշրջանային

Իրանի ԱԳ նախարարը և դեսպանը քննարկել են Թեհրան-Բեյրութ հարաբերությունները

1 րոպեի ընթերցում

Իրանի ԱԳ նախարարը և դեսպանը քննարկել են Թեհրան-Բեյրութ հարաբերությունները

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիրաբդոլլահիանը և Լիբանանում Իրանի դեսպան Մոջթաբա Ամանին մայիսի 2–ին Թեհրանում հանդիպել են, քննարկել երկու երկրների միջև կապերը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է IRNA–ն։

Դեսպանը ԱԳ նախարարին ներկայացրել է Թեհրան-Բեյրութ հարաբերությունների ներկայիս իրավիճակը։

Նախարարն ընդգծել է Բեյրութի հետ կապերը խթանելու համար հետագա աշխատանքի անհրաժեշտությունը՝ հատկապես քաղաքական և տնտեսական ոլորտներում:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում