Իրանը պատժամիջոցներ է սահմանել Բրիտանիայի պաշտպանության նախարարի և հրամանատարական կազմի դեմ՝ Իսրայելին աջակցելու համար

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանը պատժամիջոցներ է սահմանել Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Գրանթ Շափսի, թագավորության զինված ուժերի բարձրագույն հրամանատարական կազմի, Կիպրոսում Ակրոտիրիի բրիտանական ռազմակայանի, ինչպես նաև երեք ընկերությունների դեմ՝ պաղեստինցի ժողովրդի իրավունքների խախտմանն ուղղված Իսրայելի գործողությունների աջակցության համար:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարություն է տարածել Իրանի արտգործնախարարությունը:

Telegram սոցիալական հարթակում հրապարակված հայտարարության մեջ նշվում է, որ պատժամիջոցները սահմանվել են «իսրայելական վարչակարգի գործողություններին կանխամտածված աջակցության համար, ներառյալ՝ տարածաշրջանային և միջազգային խաղաղության և անվտանգության դեմ ահաբեկչական գործողությունների իրականացումը, մարդկանց իրավունքների կազմակերպված խախտումը, պատերազմի հրահրումը, քաղաքացիական բնակչության դեմ ծանր զենքի և զինամթերքի արգելված տեսակների կիրառումը, պաղեստինցի ժողովրդի տեղահանումը, օկուպացված տարածքում անօրինական բնակավայրերի ընդլայնումը»:

Պատժամիջոցները ենթադրում են ցուցակում հայտնված անձանց վիզաների տրամադրման արգելք, Իրանի Իսլամական Հանրապետություն մուտքի արգելք, բանկային հաշիվների արգելափակում, Իրանի իրավասության ներքո գտնվող տարածքում նրանց գույքի և ակտիվների բռնագրավում։

Հայերեն Русский

Մեկնարկել է գեղանկարչական ստեղծագործությունների վերականգնման առաջին ուսումնական-վերականգնողական աշխատարանը

Ինժեներական քաղաքում տեղի ունեցավ Քամ Ղաֆֆարիանին նվիրված աստղի բացման հանդիսավոր արարողությունը

Դմիտրիևը կեղծ է անվանել ռուսական դիզելով լցանավերի երթուղու փոփոխության մասին լուրերը

Ակադեմիական քաղաքում 2027-ին նախատեսվում է սկսել 3600 ուսանողի համար կացարանների կառուցումը

Ձկնաբուծարանների կողմից ապօրինի ջրօգտագործման վերաբերյալ քրեական վարույթով վերականգնվել է 18.5 մլն դրամի վնասը

Եվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրա

Նոյեմբերի 6-ի միջոցառումների անոնս

ԲԴԽ նախագահն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարին

Հայերը ևս մեկ քայլով մոտեցել են առանց վիզայի Եվրամիություն ճամփորդելուն. Մարթա Կոս

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը