Տարածաշրջանային

Թուրքիան որոշել է միանալ Իսրայելի դեմ Հարավաֆրիկյան Հանրապետության հայցին

1 րոպեի ընթերցում

Թուրքիան որոշել է միանալ Իսրայելի դեմ Հարավաֆրիկյան Հանրապետության հայցին

ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիան տարբերակներ է ուսումնասիրում Իսրայելի դեմ դատական ​​հայցին մասնակցելու համար, որն ավելի վաղ Արդարադատության միջազգային դատարան էր ներկայացրել Հարավաֆրիկյան Հանրապետությունը։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՏԱՍՍ»-ը, այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Ինդոնեզիայի ԱԳ նախարար Ռետնո Մարսուդիի հետ մամուլի ասուլիսում։

«Հարավային Աֆրիկայի՝ հայց ներկայացնելու առաջին օրվանից մենք աջակցել ենք այս քայլին և վերահսկում ենք զարգացումները՝ իրավական տեսանկյունից պարզելու, թե ինչպես և ինչ հիմքերով կարող ենք միանալ այս հայցին», - նշել է նա:

Կարդացեք հոդվածը` العربية
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում