Քաղաքականություն

Ադրբեջանի համար դեպի ԵԽԽՎ հետ ճանապարհ չկա․ ԵԽԽՎ-ում Գերմանիայի պատվիրակության ղեկավար

1 րոպեի ընթերցում

Ադրբեջանի համար դեպի ԵԽԽՎ հետ ճանապարհ չկա․ ԵԽԽՎ-ում Գերմանիայի պատվիրակության ղեկավար

ԵՐԵՎԱՆ, 30 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում Գերմանիայի պատվիրակության ղեկավար Ֆրանկ Շվաբեն քննադատել է Ադրբեջանի ղեկավարությանը Եվրոպայի խորհրդի Վացլավ Հավելի մրցանակի հաղթող Մամադլի Անարին բանտարկելու համար։

«Ադրբեջանի ոչ լեգիտիմ նախագահ Իլհամ Ալիևի շուրջ գործող հանցագործ խմբավորումը համարձակվել է բանտարկել Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների ոլորտում Վացլավ Հավելի մրցանակի հաղթող Մամադլի Անարին բանտ նստեցնել։ Ադրբեջանի համար դեպի ԵԽԽՎ հետ ճանապարհ չկա․ ոչ հիմա, ոչ էլ հունվարին»,- X-ի իր միկրոբլոգում գրել է Շվաբեն։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում