Քաղաքականություն

Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Կատար

1 րոպեի ընթերցում

Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Կատար

ԵՐԵՎԱՆ, 27 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ապրիլի 28-29-ը պաշտոնական այցով կգտնվի Կատարի Պետությունում:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ նախատեսված են Արարատ Միրզոյանի հանդիպումները Կատարի բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում՝ երկրի վարչապետ, ԱԳ նախարարի հետ:

Հայաստանի և Կատարի միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1997թ.: 2019 թ. Դոհայում բացվել է ՀՀ ռեզիդենտ դեսպանությունը, իսկ 2023 թ. Կատարի կողմից կայացվել է որոշում՝ ռեզիդենտ դեսպանություն բացել Երևանում:

Երկու երկրների միջև զարգանում է բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունն ու համագործակցությունը տարբեր ոլորտներում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում