Հասարակական

Դպրոցը պետք է նաև արժեքներ և դիրքորոշում ձևավորի. 46 մենթոր դպրոցներում մեկնարկել է ուսուցչական համաժողովը

6 րոպեի ընթերցում

Դպրոցը պետք է նաև արժեքներ և դիրքորոշում ձևավորի. 46 մենթոր դպրոցներում մեկնարկել է ուսուցչական համաժողովը

ԵՐԵՎԱՆ, 26 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը Մասիսի թիվ 5 ավագ դպրոցում ներկա է եղել «Կրթության դերը պետության ամրապնդման գործում» ուսուցչական համաժողովի համայնքային փուլի մեկնարկին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, առաջին անգամ անցկացվող համաժողովն ապրիլի 26-ին մեկնարկել է Հայաստանի 46 մենթոր դպրոցներում՝ Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոնի նախաձեռնությամբ: Վերջինիս մասնակցել է ՀՀ բոլոր մարզերի 700 ուսուցիչ, որոնք ներկայացրել են 611 զեկույց 4 թեմատիկ ուղղություններով՝

  • ազգային դպրոցը կրթության և մշակույթի օջախ,
  • կրթության դերը պետության զարգացման գործում,
  • կարողունակահեն կրթությունը՝ քաղաքացիական հասարակության զարգացման խթան,
  • կրթությունը թվային հասարակության մեջ. պետության մարտահրավերները, խնդիրները, հեռանկարները։

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, խոսելով համաժողովի նպատակների մասին, կարևորել է Երևանի և ՀՀ տարբեր մարզերի դպրոցների ուսուցիչների աշխատանքի տեսանելիության բարձրացումը և լավագույն փորձի փոխանակումը. «Առկա է շատ լավ փորձ, և կարևոր է, որ մեր ուսուցիչներն ունենան հարթակներ, որտեղ կարող են կիսվել այդ փորձով, սովորել մեկը մյուսից, ինչի արդյունքում կունենան նոր գաղափարներ և այլ դպրոցների իրենց գործընկերների հետ համագործակցության նոր հնարավորություններ»:

Նախարարի գնահատմամբ՝ երկխոսության ու համագործակցության ապահովումը հանրակրթության պետական նոր չափորոշչի առաջնային նպատակներից է ինչպես սովորողների, այնպես էլ ուսուցիչների շրջանում: Ըստ նախարարի՝ նմանօրինակ նախաձեռնությունները խթանում են համագործակցային կարողունակությունը. «Հանրակրթության պետական նոր չափորոշչի կարևորագույն մոտեցումն այն է, որ դպրոցը միայն գիտելիք չէ, որ պետք է տա: Դպրոցը նաև պետք է համապատասխան արժեքներ և դիրքորոշումներ ձևավորի: Ընտրված թեման՝ «Կրթության դերը պետության ամրապնդման գործում», ուղղված է արժեհամակարգի ձևավորմանը, մասնավորապես, թե ինչպես ու ինչ մեթոդներով և մոտեցումներով է դպրոցն իրագործում այդ կարևոր անելիքը»:

Նշվում է, որ ուսուցչական համաժողովի երկրորդ՝ հանրապետական փուլը կանցկացվի մայիսի վերջին՝ Հանրապետության օրվա շրջանակում՝ հաշվի առնելով այն գաղափարը, որ կրթությունը պետության զարգացման կարևորագույն հիմքերից է:

ԿԳՄՍ նախարարի խոսքով՝ ուսուցիչները կկիսվեն իրենց դիտարկումներով առ այն, թե ինչպես կարող է կրթությունը նպաստել պետության զարգացմանը, ինչպես է դպրոցներում իրականացվում քաղաքացու կերտումը, ինչպես է դպրոցը նպաստում երեխաների մոտ սեփական պետության և պետության շահերի գիտակցման ձևավորմանը: Համայնքային փուլից հետո կընտրվեն այն զեկուցումները, որոնք կներկայացվեն արդեն հանրապետական փուլին: Լավագույն զեկուցումների հեղինակները կստանան շնորհակալագրեր և պատվոգրեր, ինչպես նաև կապահովվի դրանց հանրայնացումը:

Նախարարի տեղեկացմամբ՝ ուսուցչական երկրորդ համաժողովը՝ նվիրված մանկավարժության և դասավանդման խնդիրներին, կանցկացվի Ուսուցչի օրվան ընդառաջ: Դրա հիմնական գաղափարը մանկավարժության, կրթության ոլորտում նոր մեթոդների ու մոտեցումների վրա կենտրոնանալն է, ինչը ևս, Ժաննա Անդրեասյանի դիտարկմամբ, շատ կարևոր է՝ կրթության որակի բարձրացման տեսանկյունից: ԿԳՄՍ նախարարի խոսքով՝ նմանօրինակ համաժողովների անցկացմամբ ամեն տարի կձևավորվեն նոր հարթակներ, որոնք ուսուցիչներին սեփական մտքերն ու գաղափարները կիսելու հնարավորություն կտան:

ԿԳՄՍ նախարարության տեղեկացմամբ՝ Ժաննա Անդրեասյանը նաև ընդգծել է՝ ուսուցչի մասնագիտական ստանդարտները սահմանելիս առանձնացվել են հետազոտող և վերապատրաստող ուսուցիչների ստանդարտները: Այս ստանդարտին հավակնող ուսուցիչների համար կարևոր են նմանօրինակ մասնագիտական համաժողովներին մասնակցությունը, զեկուցումների ներկայացումը: ԿԳՄՍ նախարարն ընդգծել է՝ նմանօրինակ համաժողովների մասնակցությունը, որպես մասնագիտական բնութագրիչ, անպայման հաշվի կառնվի տարակարգի շնորհման գործընթացում՝ հիշեցնելով, որ տարակարգը նաև մինչև 50% հավելավճարի հնարավորություն է ապահովում:

«Այսպիսի գործունեության արդյունքում ուսուցիչները հնարավորություն կունենան լրացնելու անհրաժեշտ պահանջներն ու դիմելու տարակարգի համար՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ հետազոտող և վերապատրաստող ուսուցիչները համապատասխանում են 3-րդ և 4-րդ տարակարգերին»,- ասել է Ժաննա Անդրեասյանը:

Համաժողովից հետո նախարար Ժաննա Անդրեասյանը Մասիսի թիվ 5 միջնակարգ դպրոցի տնօրեն Ալինա Ազնավուրյանի ուղեկցությամբ շրջել է դպրոցի երկրորդ մասնաշենքում, որտեղ իրականացվում են վերակառուցման և հիմնանորոգման աշխատանքներ. դրանք արդեն ավարտական փուլում են: Երկրորդ մասնաշենքում կառուցվում են բնագիտական լաբորատորիա, մարզադահլիճ և այլ անհրաժեշտ ենթակառուցվածքներ:

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարն ու ԱԶԲ հայաստանյան մշտական առաքելության տնօրենը քննարկել են «Դպրոցների սեյսմիկ պաշտպանության ծրագրին» վերաբերող հարցեր

Կրթություն

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարն ու ԱԶԲ հայաստանյան մշտական առաքելության տնօրենը քննարկել են «Դպրոցների սեյսմիկ պաշտպանության ծրագրին» վերաբերող հարցեր

Podcast-Գիտության շաբաթ. Իրական կրթությունը բացահայտման ճանապարհ է. Արամ Փախչանյան

Կրթություն

Podcast-Գիտության շաբաթ. Իրական կրթությունը բացահայտման ճանապարհ է. Արամ Փախչանյան

Սովորել հայերեն՝ ակադեմիկոսից դառնալով աշակերտ. սփյուռքահայ ուսուցչուհի Լուսինե Ազատյանը ներկայացնում է Մինսկի Հայորդաց կրթօջախի ձեռքբերումները

Սփյուռք

Սովորել հայերեն՝ ակադեմիկոսից դառնալով աշակերտ. սփյուռքահայ ուսուցչուհի Լուսինե Ազատյանը ներկայացնում է Մինսկի Հայորդաց կրթօջախի ձեռքբերումները

Հայաստանում զգալիորեն աճել է պարսկերենի նկատմամբ հետաքրքրությունը. Իրանի դեսպան

Տուրիզմ

Հայաստանում զգալիորեն աճել է պարսկերենի նկատմամբ հետաքրքրությունը. Իրանի դեսպան

Կրթությանը և գիտությանը տրամադրվող միջոցներն ուղղված են ռազմավարական աշխատանքների և բարեփոխումների իրականացմանը. Ժաննա Անդրեասյան

Կրթություն

Կրթությանը և գիտությանը տրամադրվող միջոցներն ուղղված են ռազմավարական աշխատանքների և բարեփոխումների իրականացմանը. Ժաննա Անդրեասյան

Fastex-ը և ԵՊՀ-ն իրականացնում են համատեղ դասընթաց

Կրթություն

Fastex-ը և ԵՊՀ-ն իրականացնում են համատեղ դասընթաց

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Արաքսիա Սվաջյանն այցելել է Լոռու մարզի մի շարք դպրոցներ

Կրթություն

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Արաքսիա Սվաջյանն այցելել է Լոռու մարզի մի շարք դպրոցներ

ՀՀ ԿԳՄՍ նախարարը եզդիների ներկայացուցիչների հետ քննարկել է բուհերից մեկում եզդիերենի ուսուցման ամբիոն հիմնելու հարցը

Կրթություն

ՀՀ ԿԳՄՍ նախարարը եզդիների ներկայացուցիչների հետ քննարկել է բուհերից մեկում եզդիերենի ուսուցման ամբիոն հիմնելու հարցը

Ճարտարապետական ամառային դպրոց՝ Շիրակի մարզում

Կրթություն

Ճարտարապետական ամառային դպրոց՝ Շիրակի մարզում

ՀՀ ԲՏԱ նախարար Հայրապետյանը մասնակցել է Պոլիտեխնիկական համալսարանի շրջանավարտների ավարտական երեկոյին

Կրթություն

ՀՀ ԲՏԱ նախարար Հայրապետյանը մասնակցել է Պոլիտեխնիկական համալսարանի շրջանավարտների ավարտական երեկոյին

ՅՈՒՆԵՍԿՕ-ի պատվիրակությունն այցելել է ՀՀ կրթական և մշակութային մի շարք հաստատություններ

Կրթություն

ՅՈՒՆԵՍԿՕ-ի պատվիրակությունն այցելել է ՀՀ կրթական և մշակութային մի շարք հաստատություններ

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում