Մշակույթ

Գյումրիում երկրորդ անգամ կանցկացվի միջազգային թատերական փառատոն

2 րոպեի ընթերցում

Գյումրիում երկրորդ անգամ կանցկացվի միջազգային թատերական փառատոն

ԳՅՈՒՄՐԻ, 26 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մայիսի 17-31-ը Գյումրիում երկրորդ անգամ կանցկացվի «Գյումրու միջազգային թատերական փառատոն»-ը:

Թատերական մեծ իրադարձության շրջանակներում Գյումրիի հանդիսատեսին կներկայացվի հայաստանյան և միջազգային թատրոնների և թատերախմբերի 23 ներկայացում:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է «Գյումրու միջազգային թատերական փառատոն»-ի կազմկոմիտեի տարածած հաղորդագրությունից, փառատոնն այս տարի ընդլայնել է իր շրջանակը ինչպես հայաստանյան, այնպես էլ միջազգային թատերախմբերի ներգրավմամբ՝ Գյումրու դրամատիկական թատրոնում կլինեն ներկայացումներ Բելգիայի, Ֆրանսիայի, Ռուսաստանի ու Վրաստանի հայտնի թատրոններից: Փառատոնային խաղացանկում է ևս 19 ներկայացում՝ Հայաստանի 5 քաղաքի ու Երևանի թատրոններից:

Փառատոնի բացման պաշտոնական արարողությունը տեղի կունենա մայիսի 17-ին՝ Երևանի պետական կամերային թատրոնի Fe-show ներկայացմամբ՝ Գյումրու պետական դրամատիկական թատրոնում:

Փառատոնային ներկայացումները տեղի կունենան Գյումրու պետական դրամատիկական թատրոնի մեծ և փոքր դահլիճներում, Գյումրու Մտորումների թատրոնում:

«Գյումրու միջազգային թատերական փառատոն»-ն իրականացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության, Շիրակի մարզպետարանի, Գյումրու համայնքապետարանի ֆինանսական աջակցությամբ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում