Սպորտ

Բռնցքամարտիկ Արթուր Սահակյանը ԵԱ-ի բրոնզե մեդալակիր է

1 րոպեի ընթերցում

Բռնցքամարտիկ Արթուր Սահակյանը ԵԱ-ի բրոնզե մեդալակիր է

ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի բռնցքամարտի տղամարդկանց թիմի անդամ Արթուր Սահակյանը Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ընթացող Եվրոպայի առաջնության տղամարդկանց 60 կգ քաշային կիսաեզրափակիչում Արթուր Սահակյանը ուժերը չափեց Բուլղարիայից Ռադոսլավ Ռոսենովի հետ:

Սահակայնը զիջեց և դարձավ ԵԱ-ի բրոնզե մեդալակիր:

Ավելի վաղ բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում կանանց ընտրանու անդամներ Անի Հովսեփյանը և Անուշ Գրիգորյանը դարձել էին բրոնզե մեդալակիր:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում