Տարածաշրջանային

Անկարայում տեղի կունենա Թուրքիայի և Գերմանիայի նախագահների հանդիպումը

1 րոպեի ընթերցում

Անկարայում տեղի կունենա Թուրքիայի և Գերմանիայի նախագահների հանդիպումը

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Անկարայում կհանդիպի Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «Անադոլու» լրատվական գործակալությունը:

Թուրքիայի նախագահի հանրային կապերի գրասենյակից հայտնում են, որ պետությունների ղեկավարները կհանդիպեն ապրիլի 24-ին, նախագահական նստավայրում։

Պաշտոնական հանդիպման ընթացքում կքննարկվեն Թուրքիայի և Գերմանիայի միջև երկկողմ հարաբերությունների բոլոր ասպեկտները և երկկողմ համագործակցության զարգացմանն ուղղված քայլերը։

Բացի այդ, Էրդողանը և Շտայնմայերը կքննարկեն Գազայում տիրող իրավիճակը, Ուկրաինայի և Ռուսաստանի միջև շարունակվող հակամարտությունը, Թուրքիայի և ԵՄ-ի հարաբերությունները:

Հանդիպման օրակարգում կլինեն նաև տարածաշրջանային և միջազգային այլ հարցեր։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում