Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված գրառում է կատարել
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին գրառում է կատարել՝ նվիրված Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ դեսպանը X-ի իր միկրոբլոգում կատարված գրառման մեջ, մասնավորապես, նշել է․
«Այսօր՝ ապրիլի 24-ին, մենք ոգեկոչում ենք 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը»,- գրել է դեսպանը։
Ce 24 avril, nous commémorons le génocide arménien de 1915. pic.twitter.com/ROAX1vVqHr
— Olivier Decottignies (@O_Decottignies) April 24, 2024