Վրաստանը կառուցել է դեպի Ռուսաստանի հետ սահման տանող ամենաերկար թունելը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավարտվել է վրաց-ռուսական սահմանի «Կազբեկ»-«Վերին Լարս» անցակետ տանող մայրուղու՝ Քվեշեթի-Կոբի ինը կիլոմետրանոց թունելի շինարարությունը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Sputnik գործակալության վրացական ծառայությունը:

Քվեշեթի-Կոբի հատվածը շրջանցիկ երթուղի է Կոբի-Գուդաուրի հատվածի համար, որտեղ ձմռանը հաճախ ձնահյուսի վտանգ է առաջանում, ինչի պատճառով ճանապարհը փակվում է։ Թունելի կառուցումն, այսպես կոչված, Ռազմավիրական ճանապարհին, որը կապում է Վրաստանը Ռուսաստանի հետ, փոխադրողներին թույլ կտա այլևս օրերով չսպասել «Վերին Լարս» անցակետի ճանապարհին։

«Նոր 23-կիլոմետրանոց ճանապարհը, որը ներառում է հինգ թունել, էապես կբարելավի ճանապարհային երթևեկության անվտանգության չափանիշները և կապահովի անվտանգ և հարմարավետ երթևեկություն ինչպես մեր երկրի բնակչության, այնպես էլ հյուրերի համար», - բացման արարողությանը հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն:

Վրաստանի ամենամեծ թունելը՝ ինը կիլոմետր երկարությամբ և 15 մետր տրամագծով Խաչի լեռնանցքի տակ, դարձել է Եվրոպայի ամենաերկար թունելներից և ամենաբարդ ինժեներական կառույցներից մեկը:

Ընդհանուր առմամբ, Քվեշեթի-Կոբի ծրագրի շրջանակներում կառուցվում է 23 կմ երկարությամբ երկշերտ ասֆալտբետոնե ճանապարհ, հինգ կամուրջ և հինգ թունել։ 2019 թվականին հաստատվել է նոր ճանապարհի նախագիծը, իսկ շինարարությունը սկսվել է 2020 թվականի սեպտեմբերին։

Ձմռան շրջանում տարանցիկ երթևեկությունն այլևս չի սահմանափակվի, կավելանա բեռնաշրջանառությունը, կկառուցվի 5-կիլոմետրանոց ճանապարհ դեպի Գուդաուրի լեռնադահուկային հանգստավայր և զբոսաշրջային կենտրոն։

Ըստ հրապարակման՝ նոր ճանապարհին կպահպանվեն երթևեկության անվտանգության բոլոր անհրաժեշտ չափանիշները, իսկ ճանապարհն անցնելու ժամանակը կկրճատվի։ Եթե ​​այժմ Քվեշեթից մինչև Կոբի ճանապարհը տևում է մոտ մեկ ժամ (ձմռանը ավելի երկար), և երթևեկությունը հաճախ արգելվում է ձնահյուսի վտանգի պատճառով, ապա ծրագրի ավարտից հետո ճանապարհն անցնելու ժամանակը կկազմի ընդամենը 15 րոպե։

Բացի այդ, Թբիլիսի-Գուդաուրի ուղղությամբ ճանապարհի ժամանակը երկուսի փոխարեն կկազմի մեկուկես ժամ։ Թբիլիսի-Ստեփանծմինդա ուղղությամբ երթևեկությունը երկու ժամի փոխարեն կտևի 1 ժամ 45 րոպե:

Հայերեն Русский

2026 թվականի երրորդ եռամսյակում սպասվող գնաճի շուրջ անորոշությունը որոշ չափով աճել է․ ՀՀ ԿԲ

Հարկային եկամուտների բարձր կատարողականը հիմնականում համահունչ է տնտեսության բարձր ակտիվությանը․ ՀՀ ԿԲ

Այս տարվա երկրորդ եռամսյակում Հայաստանում գրանցվել է մասնավոր սպառման աճ․ ՀՀ ԿԲ

ԱԲ կարողությունների ստեղծման երկարաժամկետ ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա կարող է էապես ավելի նշանակալի լինել․ ՀՀ ԿԲ

Կիմա Խաչատրյանը նշանակվել է ՀՀ ֆինանսների նախարարի մամուլի քարտուղարի պաշտոնում

2026 թվականի երկրորդ եռամսյակում Հայաստանում տնտեսական աճը որոշակիորեն արագացել է․ ՀՀ ԿԲ

ԶՊՄԿ-ն ներկայացրել է կայուն զարգացման հինգերորդ հաշվետվությունը

Լիտվայի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխում

Հրաշալի գիտակցում ենք, թե որքան ուժեղ թիմ է «Սպարտա»-ն. Մանուել Տուլիպա

«Արարատ-Արմենիա»-ի ֆուտբոլիստ Արմեն Համբարձումյանի կարծիքով` Հայաստանի չեմպիոնը կարող է հաղթել «Սպարտա»-ին