Քաղաքականություն

Սլովենիան ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթաց սկսելու համաձայնությունը

1 րոպեի ընթերցում

Սլովենիան ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթաց սկսելու համաձայնությունը

ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Սլովենիան ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթաց սկսելու վերաբերյալ համաձայնությունը։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Սլովենիայի ԱԳՆ-ն այս մասին գրել է X-ի իր միկրոբլոգում։

«Սլովենիան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի համաձայնությունը՝ 1991 թվականի Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա սահմանազատման գործընթաց սկսելու վերաբերյալ և շնորհավորում է կողմերին՝ կայուն խաղաղությանն ուղղված այս քայլի կապակցությամբ»,- ասված է գրառման մեջ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում