«Ինտեր»-ը Իտալիայի չեմպիոնն է. Մխիթարյանի պատմական նվաճումը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալիայի ֆուտբոլի առաջնության 33-րդ տուրում կայացավ միլանյան դերբին` «Միլան»-«Ինտեր» հանդիպումը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`խաղի մեկնարկային րոպեներին թիմերը փոխանակվում էին գրոհներով: Սակայն «Ինտեր»-ն առաջինն օգտագործեց իր պահը: 18-րդ րոպեին գլխի հարվածով հանդիպման հաշիվը բացեց Աչերբին: «Միլան»-ը բաց թողած գնդակից հետո մի քանի լավ հնարավորություն ուներ վերականգնելու հաշվի հավասարությունը, սակայն չիրացրեց դրանք: Թիմերն ընդմիջման գնացին «Ինտեր»-ի նվազագույն առավելությամբ:

Երկրորդ կեսի մեկնարկում «Ինտեր»-ը երկրորդ գնդակն ուղարկեց «Միլան»-ի դարպասը: Դիպուկ հարվածով աչքի ընկավ Տյուրամը: «Միլան»-ին հաջովեց միայն հեղինակության գնդակ խփել: Աչքի ընկավ Տոմորին: Ի վերջո «Ինտեր»-ը հաղթեց 2:1 հաշվով:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը «Ինտեր»-ի մեկնարկային կազմում էր և մասնակցեց ամբողջ խաղին:

«Ինտեր»-ն այս հաղթանակից հետո հավաքեց 86 միավոր և ժամանակից շուտ հռչակվեց Իտալիայի 2023/24 մրցաշրջանի չեմպիոն:

Հենրիխ Մխիթարյանը կարիերայում առաջին անգամ դարձավ եվրոպական թոփ 5 լիգաներից մեկի` Իտալիայի Սերիա Ա-ի չեմպիոն:

Հայերեն العربية Русский

Վրաստանում հայտնաբերվել է սպանության համար հետախուզվող անձը

Քննարկվել են ՀՀ-ում քաղաքաշինության ոլորտի զարգացման հեռանկարներն ու ընթացիկ ծրագրերը

Բեռլինում փետրվարի 3-5-ը կկայանա «Fruit Logistica 2027» միջազգային ցուցահանդեսը

ՀՀ ֆինանսների նախարարության հասարակական խորհրդի նիստում քննարկվել են 2027-ի պետական բյուջեի նախագծի վերաբերյալ առաջարկությունները

«ՆՈՐ ԳԱԶ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում բացահայտվել է թերլիցքավորման դեպք

Քննարկվել են հայկական վերամշակված արտադրանքն Օմանի շուկա արտահանելու և շուկայում դրանց երկարաժամկետ ներկայացվածությունն ապահովելու մասին հարցեր

ՀԷՑ-ի ավտոպարկը համալրվում է նոր տրանսպորտային միջոցներով և մասնագիտացված տեխնիկայով

ՀՀ վարչապետի խոսնակը հերքում է Թուրքմենստանում Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպման մասին ռուսական լրատվամիջոցի հրապարակումը

Հայաստանն արդեն իսկ զգալի առաջընթաց է արձանագրել մի շարք ոլորտներում. Վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի կատարողականի ԵՄ գնահատման երկրորդ առաքելությունը Հայաստանում է

Հայաստանն ուժեղացնում է պատվաստումների գործընթացի թվայնացված մոնիտորինգը՝ տվյալների վրա հիմնված որոշումներ կայացնելու համար