Սպորտ

«Ալաշկերտ»-ը հաղթանակ կորզեց «Վան»-ի դեմ խաղում

1 րոպեի ընթերցում

«Ալաշկերտ»-ը հաղթանակ կորզեց «Վան»-ի դեմ խաղում

ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի առաջնության 30-րդ տուրի շրջանակներում «Վան»-ը տանը հյուրընկալեց «Ալաշկերտ»-ին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Չարենցավանի քաղաքային մարզադաշտում կայացած խաղում «Ալաշկերտ»-ն առաջինը բացեց հանդիպման հաշիվը: Գոլի հեղինակ դարձավ Արտակ Եդիգարյանը: Երկրորդ կեսի մեկնարկին «Վան»-ը վերականգնեց հաշվի հավասարությունը: Նշանակված 11 մետրանոց հարվածն անվրեպ իրացրեց Տուրեն: «Վան»-ին հաջողվեց խաղավարտից 3 րոպե առաջ կրկին գրավել «Ալաշկերտ»-ի դարպասը: Գոլի հեղինակ դարձավ Գբոմադուն: «Ալաշկետր»-ը խաղի ավելացված 4 րոպեում 2 գոլ խփեց և հաղթանակի հասավ: Դուբլի հեղինակ դարձավ Խուրցիձեն:

«Վան»-«Ալաշկերտ»` 2:3:

Այս տուրի շրջանակներում կկայանա նաև «Վեստ Արմենիա»-«Արարատ», ԲԿՄԱ-«Շիրակ», «Ուրարտու»-«Նոա» խաղերը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում