Տարածաշրջանային

Պեսկովը հայտնել է Պուտինի և Ալիևի հանդիպման օրակարգը

1 րոպեի ընթերցում

Պեսկովը հայտնել է Պուտինի և Ալիևի հանդիպման օրակարգը

ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովն անդրադարձել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ ապրիլի 22-ին կայանալիք հանդիպմանը։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Պեսկովը թեմային անդրադարձել է ապրիլի 22-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։

«Կրեմլում երկու պետությունների ղեկավարների միջև զրույց կլինի, որի ժամանակ կքննարկվեն երկկողմ հարաբերությունները, ինչը կշարունակվի աշխատանքային նախաճաշի ժամանակ»,- ասել է նա։

Պեսկովը հավելել է, որ երկու երկրների ղեկավարները առանձին հանդիպում կանցկացնեն Բայկալ-Ամուր մայրուղու շինարարության վրա աշխատած վետերանների, շինարարների և աշխատողների հետ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում