Սպորտ

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը դարձավ 2024 թվականի գավաթի խաղարկության բացարձակ հաղթող

1 րոպեի ընթերցում

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը դարձավ 2024 թվականի գավաթի խաղարկության բացարձակ հաղթող

ԵՐԵՎԱՆ, 20 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամ, աշխարհի, Եվրոպայի չեմպիոն, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանը դարձավ 2024 թվականի աշխարհի գավաթի խաղարկության բացարձակ հաղթող:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Դոհայում ընթացող աշխարհի գավաթի խաղարկության վերջին փուլում Դավթյանը հենացատկի վարժության եզրափակիչում հավաքելով 15,166 միավոր` դարձավ ոսկե մեդալակիր և 2024 թվականի գավաթի խաղարկության բացարձակ հաղթող:

Նախօրեին Հայաստանի հավաքականի անդամ Վահագն Դավթյանը օղակների վարժությունում դարձել էր ոսկե մեդալակիր և նվաճել էր Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում