Տարածաշրջանային

Շոլցը Բեռլինում բանակցություններ կվարի Ալիևի հետ

1 րոպեի ընթերցում

Շոլցը Բեռլինում բանակցություններ կվարի Ալիևի հետ

ԵՐԵՎԱՆ, 19 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ապրիլի 26-ին բանակցություններ կվարեն Բեռլինում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողներին հայտնել է Գերմանիայի նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆեն Հեբեշտրայտը։

«Երկկողմ հարաբերությունների հետ մեկտեղ կքննարկվեն արտաքին քաղաքականության, անվտանգության քաղաքականության հարցեր, ինչպես նաև տնտեսական և էներգետիկական թեմաներ», - նրա խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում