Իրանում տեղի ունեցած պայթյուններից հետո իրավիճակը կայուն է. ԶԼՄ-ներ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Իրանի Սպահան և Թավրիզ նահանգներում այս գիշեր տեղի ունեցած պայթյուններից հետո իրավիճակը կայուն է։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է իրանական Press TV լրատվամիջոցը։

Նշվում է, որ հակաօդային պաշտպանության միջոցները խոցել են «կասկածելի օբյեկտները»։ Ըստ իշխանությունների՝ Սպահանում գտնվող կարևոր օբյեկտները, հատկապես՝ միջուկային օբյեկտները չեն վնասվել, որևէ վթարի մասին չի հաղորդվել։

«(Խմբ․՝ պայթյունների) ձայնը կապված էր Սպահանի հակաօդային պաշտպանության համակարգերի հետ, որոնք կրակում էին կասկածելի օբյեկտների։ Մենք որևէ վնաս կամ վթար չենք ունեցել»,- ասել է Սպահանի նահանգի բանակի բարձրաստիճան հրամանատար Սիավաշ Միհանդուստը։

Իրանի օդանավակայաններում ժամանակավոր դադարից հետո վերսկսվել են թռիչքները։

Իր հերթին իրանական IRNA գործակալությունը, հղում անելով ռազմական գերատեսչությունում իր աղբյուրներին, հայտնել է, որ «թշնամական ԱԹՍ-ները թռել են ցածր բարձրության վրա, իսկ նրանց վրա կրակ է բացվել սովորական զենիթային համակարգերից և ոչ թե հակաօդային պաշտպանության համակարգերից»։

Ըստ իրանական պետական ԶԼՄ-ների՝ երկրի զինված ուժերը Սպահանի երկնքում խոցել են երեք անօդաչու։ Հրթիռային հարվածներ չեն արձանագրվել։

Ավելի վաղ ABC հեռուստաալիքը, հղում անելով ամերիկացի պաշտոնյային, հայտնել էր, որ Իսրայելը հրթիռային հարված է հասցրել Իրանի տարածքում գտնվող օբյեկտի՝ ի պատասխան ապրիլի 13-ին Իրանի կողմից իրականացված ավիահարվածների, որոնց ընթացքում Թեհրանն Իսրայելի տարածքի ուղղությամբ արձակել էր շուրջ 300 հրթիռ և անօդաչու թռչող սարք։ Դրանց մեծ մասը խոցվել էր իսրայելական ՀՕՊ համակարգերի կողմից։

Իրանն այդ հարվածն իրականացրել էր՝ ի պատասխան Դամասկոսում Իրանի հյուպատոսարանի վրա հարձակման, որի մեջ Թեհրանը մեղադրում է Իսրայելին։ Այդ հարձակման հետևանքով զոհվել էր 13 մարդ, այդ թվում՝ իրանցի բարձրաստիճան գեներալներ։

Հայերեն English Русский

Աջակցության ծրագիր՝ թարմ պտուղ-բանջարեղենի ու ծաղիկների արտահանման համար

ԵՄ անդամ բոլոր երկրները համաձայնել են սկսել անդամակցության բանակցությունների առաջին փուլը. Ուկրաինայի վարչապետ

Հայաստանն ու Միացյալ Նահանգները ստորագրել են TRIPP-ի վերաբերյալ համաձայնագիրը

Հօգուտ Հայաստանի կբռնագանձվի շուրջ 131 միլիոն դրամ. Դատախազության՝ պետշահերի պաշտպանության հայցը բավարարվել է

Հարավային Կորեան և Չինաստանը յոթ տարվա ընթացքում առաջին անգամ համաձայնվել են ընդլայնել ավիաչվերթների իրավունքները

Թրամփն «աղբ» է անվանել CNN հեռուստաընկերությունը՝ քննադատելով դրա լրագրողին

Հայ շախմատիստները շարունակում են ելույթները Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում

ԵՄ-ում դատապարտել են Իրանի գրոհները Քուվեյթի և Բահրեյնի դեմ

ՀՀ կառավարության նիստ

Իսրայելն ու Լիբանանը համաձայնության են եկել հրադադարի ռեժիմի հարցում