ԼՂ-ից տեղահանված արվեստագետները ելույթ կունենան ստեղծարար ոլորտի ցուցահանդեսին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՆՓԱԿ-ում ապրիլի 20-ին ժամը 19:00-ին կկայանա ժամանակակից հայկական և ժողովրդական երաժշտության երեկո՝ կենդանի համերգային ծրագրով: Համերգի կարևոր մաս են կազմում Արցախից տեղահանված արվեստագետները, ովքեր կմիանան ներկայացնելու հայկական երաժշտարվեստի արդի պատկերն ու գեղարվեստական զարգացման հեռանկարները: Համերգի մուտքն ազատ է:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ելույթներով հանդես կգան թառահար և կոմպոզիտոր Միքայել Ոսկանյանը , Տիեզերք խումբը, երգչուհի Մարբին, «Մենք ենք, մեր սարերը» արցախյան երգի-պարի համույթը և երիտասարդ քամանչահար Աշ Ղազարը:

Համերգին զուգահեռ ընթանալու է «Տվյալներից անդին» ցուցահանդեսը՝ ութ արվեստագետների ու արվեստագետների խմբերի մասնակցությամբ:

Համերգի գեղարվեստական և կազմակերպչական աշխատանքներն իրականացնում է Օբերտոն երաժշտական ընկերությունը: Համերգը կազմակերպվել է ՀԲԸՄ-ի «Կատապուլտ» ստեղծագործական աքսելերացիոն ծրագրի «Տվյալներից անդին» ցուցահանդեսի և սեմինարների ծրագրի շրջանակում, որը երկամյա հետազոտական ջանքերի վերջնարդյունքն է՝ ուղղված Հայաստանի ստեղծարար և մշակութային ոլորտների տնտեսական զարգացմանը խոչընդոտող գործոնների ուսումնասիրությանը:

«Եվ թառը, և քամանչան, և արցախյան ժողովրդական երաժշտությունն այսօրվա հայկական երաժշտարվեստում ստվերված են և գտնվում են ընդամենը պահպանման ռեժիմում: Այսպիսի ժամանակակից արվեստի ցուցահանդեսներին ու միջոցառումներին մասնակցությունն ու ներկայացումը կարևոր նշանակություն ունի դրանց զարգացման, արդիականացման և հանրահռչակման հարցում: Վստահ ենք, որ բազմակիրառական արվեստի և մշակույթի նման միջոցառումը կտպավորի հանդիսատեսին»,- նշում է Օբերտոն երաժշտական ընկերության համահիմնադիր և միջոցառման մասնակից Միքայել Ոսկանյանը:

Հայերեն

Ծրարի կամ քվեաթերթիկի վրա որևէ գրառում կատարելու դեպքում քվեն կդառնա անվավեր. ԿԸՀ քարտուղար

Ստացված դիմումները, բողոքները և դրանց քննարկման արդյունքները

Վարչապետ Փաշինյանն իր քաղաքացիական պարտքն է կատարում 8/20 ընտրատեղամասում

Նարեկ Կարապետյանը քվեարկել է հանուն ուժեղ և վերակառուցվող Հայաստանի

Գյումրիում խորհրդարանական ընտրությունների քվեարկությունը մեկնարկել է սահմանված ժամին

ԱԺ ընտրությունների քվեարկության կարգը. մանրամասնում է ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը

Ժամը 8։00-ից բոլոր ընտրատեղամասերը բնականոն աշխատում են. ԿԸՀ նախագահ

ՀՀ ՄԻՊ աշխատակազմում վաղ առավոտից իրականացվում է ԱԺ ընտրությունների գործընթացում իրավունքներին առնչվող հարցերի անկախ մշտադիտարկում

ԱԺ ընտրությունների ընթացքը. ներկայացնում է ԿԸՀ նախագահը

Հայաստանն ընտրում է. մեկնարկել է խորհրդարանական ընտրությունների քվեարկությունը