Իրանից նավթի արտահանման ծավալը հասել է վեցամյա առավելագույնին. Financial Times

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանական նավթի արտահանման ծավալը հասել է վեցամյա առավելագույնին, հիմնականում Չինաստան մատակարարումների հաշվին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդել է Financial Times թերթը՝ վկայակոչելով Vortexa վերլուծական ընկերության տվյալները։

Ըստ թերթի տվյալների՝ 2024 թվականի առաջին երեք ամիսներին Իրանը վաճառել է օրական միջինը 1,56 մլն բարել նավթ, ինչը դարձել է ամենաբարձր ցուցանիշը 2018 թվականից ի վեր։

Հստակեցվում է, որ արտահանման գրեթե ամբողջ ծավալը գնացել է Չինաստան։ 2018 թվականին Միացյալ Նահանգները դուրս է եկել իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրից (ԳՀՀԾ) և վերականգնել հակաիրանական պատժամիջոցները։

2019 թվականին Վաշինգտոնը վերականգնել է իրանական նավթի նկատմամբ լիակատար էմբարգոն, ինչի պատճառով հետագա երկու տարում էներգակրի արտահանումը նվազել է և միայն 2021 թվականից սկսել է աստիճանաբար աճել։ Վերջին 12 ամիսներին նավթի վաճառքից Իրանի եկամուտները հասել են 35 միլիարդ դոլարի, նշվում է Financial Times-ի հոդվածում։

Ըստ հրապարակման՝ Իրանից նավթի արտահանման աճը վկայում է այն դժվարությունների մասին, որոնց հանդիպում են Միացյալ Նահանգները և ԵՄ-ն՝ փորձելով ուժեղացնել ճնշումը Թեհրանի վրա՝ Իսրայելին օրերս հասցրած հարվածի պատճառով։

Վաշինգտոնը և ԵՄ-ն նոր պատժամիջոցներ են պատրաստում Իրանի նկատմամբ՝ մասամբ նաև փորձելով դրանով հետ պահել Իսրայելին Թեհրանին հակահարված հասցնելուց։ ԱՄՆ ֆինանսների նախարար Ջանեթ Ելենն ապրիլի 16-ին հայտարարել է, որ Վաշինգտոնն աշխատում է Իրանի նավթի արտահանման հնարավորությունները սահմանափակելու ուղղությամբ։ Նրա խոսքով՝ իրանական նավթի մատակարարումներն այն ոլորտն են, որին կարող են վերաբերել ամերիկյան նոր սահմանափակումները:

Հայերեն English Русский

Ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորումն, ըստ Դոնալդ Թրամփի, հնարավոր է փոխզիջումների միջոցով

Արայիկ Հարությունյանը կշարունակի գործունեությունը Ազգային ժողովում՝ դառնալով «Քո պատգամավորը»

Ազգային պատկերասրահում կբացվի Կարեն Օհանյանի ցուցահանդեսը

ՄԻՊ աշխատակազմի հետ աշխատանքային քննարկում է տեղի ունեցել «Աբովյան» և «Արթիկ» քրեակատարողական հիմնարկներում մշտադիտարկման արդյունքների շուրջ

5 տարի, հազարավոր որոշումներ, քննարկումներ, հանդիպումներ ու նախաձեռնություններ. ՀՀ Ազգային ժողովի 8-րդ գումարումը՝ թվերով

Լեհական կործանիչներն օդ են բարձրացվել Բալթիկ ծովի վրա հայտնված ռուսական ինքնաթիռների պատճառով

«Մուլտի տրանսպորտ»-ի տնօրեն Արթուր Դալլաքյանի նկատմամբ կիրառվել է տնային կալանք

ՀՀ նախագահը Վարդգես Մահտեսյանին է հանձնել Հայաստանի Հանրապետության պետական պարգևը՝ Երախտագիտության մեդալը

Իսրայելի բանակը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի սպայի և հրամանատարի սպանության մասին

Թրամփը սահմանափակել է որոշ թափոնների արտահանումն ԱՄՆ-ից