Իրանի արտգործնախարարը հայտնել է, որ Իսրայելին հարվածելուց առաջ և հետո հաղորդագրություններ են ուղարկվել ԱՄՆ-ին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հայտարարել է, որ «Ճշմարիտ խոստում» գործողությունից առաջ և հետո հաղորդագրություններ են ուղարկվել ամերիկյան կողմին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ իրանական IRNA գործակալության թղթակիցը Նյու Յորք ժամանած արտգործնախարարին հարցրել է՝ արդյոք Իսրայելին հարվածելուց առաջ Իրանի և ԱՄՆ-ի միջև հաղորդագրություններ են փոխանակվել մշտական միջնորդ Շվեյցարիայի միջոցով։

«Մենք ամերիկացիներին հստակ և բացահայտորեն հայտնել ենք, որ Իրանի Իսլամական Հանրապետության` Իսրայելի ռեժիմին պատասխանելու մասին որոշումը մեր երկրի նախագահի նախագահությամբ Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդում, վերջնական է: Հաղորդագրությունները փոխանակվել են գործողությունից առաջ, ինչպես նաև «Ճշմարիտ խոստում» գործողությունից հետո՝ այս շաբաթվա երկուշաբթի օրը մոտավորապես ժամը 02:30-ին. մենք դիվանագիտական ​​կապուղիներով ուրիշ հաղորդագրություն ուղարկեցինք Միացյալ Նահանգներին և փորձեցինք հստակ ու բացահայտորեն այդ հաղորդագրություններում Ամերիկային ասել, որ մենք չենք ձգտում մեծացնել լարվածությունը տարածաշրջանում։ Տարածաշրջանում լարվածությունը կարող են մեծացնել Իսրայելի ռեժիմի գործողությունները», - ասել է Աբդոլլահիանը:

Ապրիլի 13-ի գիշերը և 14-ի առավոտյան Իրանը շուրջ 300 անօդաչու թռչող սարքեր և հրթիռներ է արձակել Իսրայելի վրա, որին մեղադրում է Դամասկոսում իր հյուպատոսարանի վրա հարձակման մեջ։ Այդ հարձակման հետևանքով զոհվել էր 13 մարդ, այդ թվում՝ իրանցի բարձրաստիճան գեներալներ։

Իսրայելի պաշտպանության բանակում նշել են, որ կալանել են հրեական պետության ուղղությամբ թռչող մոտ 300 իրանական արկերի 99 %-ը, աննշան վնաս է հասցվել Նևաթիմ ավիաբազային:

Ավելի վաղ Սպիտակ տունը հայտնել էր, որ Իրանն ԱՄՆ-ին չի տեղեկացրել Իսրայելի վրա հարձակման ժամկետների կամ թիրախների մասին։

Հայերեն Русский

2026 թվականի երրորդ եռամսյակում սպասվող գնաճի շուրջ անորոշությունը որոշ չափով աճել է․ ՀՀ ԿԲ

Հարկային եկամուտների բարձր կատարողականը հիմնականում համահունչ է տնտեսության բարձր ակտիվությանը․ ՀՀ ԿԲ

Այս տարվա երկրորդ եռամսյակում Հայաստանում գրանցվել է մասնավոր սպառման աճ․ ՀՀ ԿԲ

ԱԲ կարողությունների ստեղծման երկարաժամկետ ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա կարող է էապես ավելի նշանակալի լինել․ ՀՀ ԿԲ

Կիմա Խաչատրյանը նշանակվել է ՀՀ ֆինանսների նախարարի մամուլի քարտուղարի պաշտոնում

2026 թվականի երկրորդ եռամսյակում Հայաստանում տնտեսական աճը որոշակիորեն արագացել է․ ՀՀ ԿԲ

ԶՊՄԿ-ն ներկայացրել է կայուն զարգացման հինգերորդ հաշվետվությունը

Լիտվայի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխում

Հրաշալի գիտակցում ենք, թե որքան ուժեղ թիմ է «Սպարտա»-ն. Մանուել Տուլիպա

«Արարատ-Արմենիա»-ի ֆուտբոլիստ Արմեն Համբարձումյանի կարծիքով` Հայաստանի չեմպիոնը կարող է հաղթել «Սպարտա»-ին