Աղդամում ռուս-թուրքական մոնիթորինգային կենտրոնը կդադարեցնի գործունեությունը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Թուրքիայի պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Զեքի Աքթուրքը հայտնել է, որ Լեռնային Ղարաբաղում գործող ռուս-թուրքական մոնիթորինգային կենտրոնը գտնվում է իր աշխատանքներն ամբողջացնելու փուլում։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում են թուրքական լրատվամիջոցները։

«Շարունակվում են Թուրքիայի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև ստորագրված հուշագրի համաձայն՝ 2021 թվականի հունվարի 30-ից Աղդամում հրադադարի ռեժիմի փոխհամակարգված մոնիթորինգի և խախտումների կանխարգելման նպատակով գործող ռուս-թուրքական համատեղ կենտրոնի առաքելությունն ավարտելու ջանքերը»,- ասել է Աքթուրքը։

Աղդամի ռուս-թուրքական մոնիթորինգային կենտրոնը իր գործունեությունը սկսել էր 2021 թվականի հունվարից։ Աղդամում ռուս-թուրքական մոնիթորինգային կենտրոն ստեղծելու մասին պայմանավորվածությունը ձեռք էր բերվել արցախյան 44-օրյա պատերազմից հետո։

Հայերեն العربية English Русский

Մեկնարկել է գեղանկարչական ստեղծագործությունների վերականգնման առաջին ուսումնական-վերականգնողական աշխատարանը

Ինժեներական քաղաքում տեղի ունեցավ Քամ Ղաֆֆարիանին նվիրված աստղի բացման հանդիսավոր արարողությունը

Դմիտրիևը կեղծ է անվանել ռուսական դիզելով լցանավերի երթուղու փոփոխության մասին լուրերը

Ակադեմիական քաղաքում 2027-ին նախատեսվում է սկսել 3600 ուսանողի համար կացարանների կառուցումը

Ձկնաբուծարանների կողմից ապօրինի ջրօգտագործման վերաբերյալ քրեական վարույթով վերականգնվել է 18.5 մլն դրամի վնասը

Եվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրա

Նոյեմբերի 6-ի միջոցառումների անոնս

ԲԴԽ նախագահն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարին

Հայերը ևս մեկ քայլով մոտեցել են առանց վիզայի Եվրամիություն ճամփորդելուն. Մարթա Կոս

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը