Սպորտ

«Փյունիկ»-ն ու «Արարատ-Արմենիա»-ն հաղթանակ տոնեցին 29-րդ տուրում

1 րոպեի ընթերցում

«Փյունիկ»-ն ու «Արարատ-Արմենիա»-ն հաղթանակ տոնեցին 29-րդ տուրում

ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի առաջնության 29-րդ տուրը մեկնարկեց «Արարատ»-«Փյունիկ», «Արարատ-Արմենիա»-«Ուրարտու» խաղերով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Փյունիկ»-ն արտագնա խաղում նվազագույն հաշվով գերազանցեց «Արարատ»-ին: «Նռնագույնների» կազմում աչքի ընկավ Յուսուֆ Օտուբանջոն: «Արարատ»-«Փյունիկ»` 0:1:

Օրվա մյուս խաղում «Արարատ-Արմենիա»-ն երկու անպատասխան գնդակ ուղարկեց «Ուրարտու»-ի դարպասը: «Արարատ-Արմենիա»-ի կազմում աչքի ընկան Մոհամեդ Յատարան ու Տենտոն Իենեն: «Արարատ-Արմենիա»-«Ուրարտու»` 2:0:

Այս տուրի շրջանակներում կկայանա նաև «Ալաշկերտ»-«Վեստ Արմենիա», «Շիրակ»-«Վան», «Նոա»-ԲԿՄԱ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում