ԵՐԵՎԱՆ, 15 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թեհրանում Իտալիայի հյուպատոսությունը հայտարարել է, որ ապրիլի 14-ից փակ է լինելու հանրության համար մինչև հետագա ծանուցումը։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՏԱՍՍ»-ը, դիվանագիտական առաքելության «X»-ում հրապարակված հաղորդագրության մեջ ասվում է, որ հյուպատոսական ծառայությունների մատուցումը հայրենակիցներին դեռ երաշխավորված է։ Տրվում է նաև էլեկտրոնային փոստի հասցեն և շտապօգնության հեռախոսահամարը:
Իտալիայի արտաքին գործերի նախարարությունը «ՏԱՍՍ»-ին դեռ չի պարզաբանել հյուպատոսության փակման պատճառները: