Տարածաշրջանային

Իրանի արտգործնախարարը բրիտանացի գործընկերոջը հայտնել է, որ Թեհրանը Մերձավոր Արևելքում լարվածության աճ չի ցանկանում

1 րոպեի ընթերցում

Իրանի արտգործնախարարը բրիտանացի գործընկերոջը հայտնել է, որ Թեհրանը Մերձավոր Արևելքում լարվածության աճ չի ցանկանում

ԵՐԵՎԱՆ, 15 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը Մեծ Բրիտանիայի ԱԳՆ ղեկավար Դեյվիդ Քեմերոնի հետ հեռախոսազրույցի ընթացքում ասել է, որ Թեհրանը Մերձավոր Արևելքում լարվածության աճ չի ցանկանում ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է Իրանի արտգործնախարարության Տելեգրամ ալիքում հրապարակված հաղորդագրության մեջ։

Հաղորդագրության համաձայն՝ Աբդոլահիանն ընդգծել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը չի ողջունում լարվածության աճը տարածաշրջանում, սակայն եթե Իսրայելը ցանկանա սադրանքներ իրականացնել, ապա Իրանի հաջորդ պատասխանը կլինի անհապաղ, ավելի կոշտ և լայնածավալ։

Իրանի արտգործնախարարը նշել է, որ Թեհրանը պատասխան հարված է հասցրել Իսրայելին ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածում ամրագրված ինքնապաշտպանության օրինական իրավունքի շրջանակներում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում