Սպորտ

«Ինտեր»-ը ոչ-ոքի է ավարտել հանդիպումը «Կալյարի»-ի հետ. Մխիթարյանը մասնակցել է խաղին

1 րոպեի ընթերցում

«Ինտեր»-ը ոչ-ոքի է ավարտել հանդիպումը «Կալյարի»-ի հետ. Մխիթարյանը մասնակցել է խաղին

ԵՐԵՎԱՆ, 15 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալիայի ֆուտբոլի առաջնության 32-րդ տուրում «Ինտեր»-ը հյուրընկալել էր «Կալյարի»-ին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Միլանում կայացած հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի` 2:2 հաշվով:«Ինտեր»-ի կազմում աչքի ընկան Մարկուս Տյուրամը ու Հական Չալհանօղլուն, իսկ «Կալյարի»-ից` Էլդոր Շոմուրոդովը և Նիկոլաս Վիոլան:

Հայաստանի հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանն «Ինտեր»-ի մեկնարկային կազմում էր, սակայն փոխարինվեց 65-րդ րոպեին։

Այս տուրից հետո էլ «Ինտերը» 83 միավորով գլխավորում է Սերիա Ա-ի մրցաշարային աղյուսակը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում