Հասարակական

Գյումրիում իրականացվել են մաքրման, աղբի հեռացման աշխատանքներ

1 րոպեի ընթերցում

Գյումրիում իրականացվել են մաքրման, աղբի հեռացման աշխատանքներ

ԳՅՈՒՄՐԻ, 13 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրիում հայտարարված համաքաղաքային շաբաթօրյակի շրջանակներում Գյումրու ողջ տարածքում իրականացվել են մաքրման, աղբի հեռացման աշխատանքներ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց համայնքի ղեկավարի մամուլի քարտուղար Սոնա Առաքելյանը, շաբաթօրյակի շրջանակներում դուրս է բերվել 20 միավոր տեխնիկա:

«Շաբաթօրյակին մասնակցում է համայնքապետարանի ողջ աշխատակազմը՝ բոլոր բաժիններով: Գյումրու համայնքապետարանի աշխատակազմը՝ Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանի, համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Լուսինե Սանոյանի, համայնքի ղեկավարի տեղակալ Սուրեն Ջանոյանի, համայնքի ղեկավարի գլխավոր խորհրդական Հայկ Սուլթանյանի ղեկավարությամբ 4 առանձին խմբերով մաքրման աշխատանքներ են իրականացրել Գյումրու 2-րդ գերեզմանատան տարածքում, «Մուշ 2», «Անի» և «Բուլվարային» թաղամասերում»,-նշեց Սոնա Աառքելյանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում