Տարածաշրջանային

Իտալիայի ԱԳ նախարարը կոչ է արել Իրանին զսպվածություն ցուցաբերել Իսրայելի դեմ գործողություններում

2 րոպեի ընթերցում

Իտալիայի ԱԳ նախարարը կոչ է արել Իրանին զսպվածություն ցուցաբերել Իսրայելի դեմ գործողություններում

ԵՐԵՎԱՆ, 13 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ ունեցած հեռախոսազրույցի ընթացքում Իտալիայի ԱԳ նախարար Անտոնիո Տայանին կոչ է արել զսպվածություն ցուցաբերել Իսրայելի դեմ ռազմական հնարավոր պատասխանի կապակցությամբ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է իրանական Tasnim լրատվական գործակալությունը:

Հաղորդվում է, որ զրուցակիցները քննարկել են երկկողմ կապերին և տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցեր: Իտալացի նախարարը հույս է հայտնել, որ Թեհրանի և Հռոմի միջև հարաբերություններն ավելի կամրապնդվեն:

Տայանին ընդգծել է, որ Իրանի դիվանագիտական առաքելության վրա Իսրայելի հարձակումից հետո Իտալիան դատապարտել է դա Եվրամիության հետ միասին: Նա նշել է, որ դիվանագիտական կառույցները չպետք է ենթարկվեն ոտնձգությունների:

Ամիրաբդոլլահիանն, իր հերթին, անդրադարձել է երկու երկրների միջև պատմական կապերին՝ հայտնելով Իրանի պատրաստակամությունը Իտալիայի հետ հարաբերություններն ընդլայնելու հարցում:

Նա նշել է, որ Իրանը միշտ եղել է տարածաշրջանային իրադարձությունների դրական կողմը և թանկ է վճարել տարածաշրջանում կայունության և անվտանգության համար:

Երկու երկրների արտգործնախարարները կարևորել են նաև տարբեր ոլորտներում երկկողմ, տարածաշրջանային և միջազգային խորհրդատվությունները:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում