ԵՐԵՎԱՆ, 12 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության արտգործնախարար Արարատ Միրզոյանն ապրիլի 12-ին Երևանում ընդունել է Եգիպտոսի Զբոսաշրջության և հնության նախկին նախարար, ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի թեկնածու Խալեդ Էլ-Էնանիին:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նշվում է ՀՀ ԱԳ նախարարության X-ի միկրոբլոգում տարածված գրառման մեջ:
«Հիշելով բարձր մակարդակի այցերն ու քննարկումները՝ զրուցակիցները քննարկել են երկկողմ նախագծերի իրականացման հեռանկարները և հետագա համագործակցությունը Հայաստանի և Եգիպտոսի միջև բազմակողմ հարթակներում, մասնավորապես՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ում», - ասվում է գրառման մեջ:
Հանդիպմանն ընդգծվել են նաև երկու ազգերին կապող ամուր քաղաքակրթական և մշակութային կապերը։