Տարածաշրջանային

Իրանի հյուպատոսության գնդակոծման պատասխանը կլինի տեղին և սահմանափակ․ Աբդոլլահիան

2 րոպեի ընթերցում

Իրանի հյուպատոսության գնդակոծման պատասխանը կլինի տեղին և սահմանափակ․ Աբդոլլահիան

ԵՐԵՎԱՆ, 12 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանն իր գերմանացի պաշտոնակից Անալենա Բերբոքի հետ զրույցում հայտարարել է, որ Թեհրանը կպատասխանի Դամասկոսում Իսրայելի հյուպատոսության գնդակոծմանը, բայց պատասխան միջոցները սահմանափակ կլինեն՝ իրադրության սրում չհրահրելու համար։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին հաղորդել է Axios լրատվական հարթակը՝ վկայակոչելով կողմերի հեռախոսազրույցի բովանդակությանը ծանոթ աղբյուրների։

Լրատվական հարթակը հայտնել է, որ Իրանի նախարարն ասել է, որ պատասխանը լինելու է «տեղին և սահմանափակ», բայց չի պարզաբանել, թե ինչ սահմանափակումներ նկատի ունի։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Bloomberg-ը, ԱՄՆ-ն և նրա դաշնակիցները պնդում են, որ Իրանի պատասխան հարվածը Իսրայելի ռազմական և կառավարական օբյեկտներին անխուսափելի է։ Նրանց կարծիքով, դա կարող է տեղի ունենալ առաջիկա օրերին բարձր ճշգրտության հրթիռների կիրառմամբ։ ԱՄՆ պաշտոնյաներն օգնում են Իսրայելին այս թեմայով հետախուզական տվյալների փոխանակմամբ:

Իսրայելական օդուժն ապրիլի 1-ին հարվածներ էր հասցրել Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսին, որի հետևանքով վնասվել էր նաև Դամասկոսում Իրանի դեսպանատան շենքը։ Դեսպանատան շենքին հասցված հարվածի հետևանքով զոհվել էր 13 մարդ, որոնցից 7-ն իրանցի զինվորականներ էին, 6-ը՝ սիրիացիներ։ Իրանը պաշտոնապես հայտարարել է, որ պատասխան հարված է հասցնելու Իսրայելին։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում