Հասարակական

Երևանում մեկնարկեց Հայ-վրացական երկօրյա իրավական ֆորումը

5 րոպեի ընթերցում

Երևանում մեկնարկեց Հայ-վրացական երկօրյա իրավական ֆորումը

ԵՐԵՎԱՆ, 11 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի և Վրաստանի արդարադատության ոլորտի մարմինների մասնակցությամբ՝ ապրիլի 11-ին Երևանում մեկնարկեց Հայ-վրացական իրավական 5-րդ ֆորումը:

«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ Հայաստանի Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի հրավերով՝ Երևան է ժամանել և ֆորումի աշխատանքներին մասնակցում է նաև Վրաստանի Արդարադատության նախարար Ռատի Բրեգաձեի գլխավորած պատվիրակությունը:

ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը ֆորումի բացմանն ընդգծեց նման միջոցառումների շարունակականության կարևորությունը։

«Դրանք հնարավորություն են տալիս մշտապես մտքեր փոխանակելու արդարադատության ոլորտի բարեփոխումների, մասնավորապես՝ կոռուպցիայի դեմ պայքարի, դատական և իրավական, քրեակատարողական և պրոբացիայի, հարկադիր կատարման ծառայության ոլորտներին առնչվող և իրավական մի շարք առաջնահերթ հարցերի վերաբերյալ խոսելու դրանց լուծումների, հեռանկարների մասին, ինչպես նաև փոխանակվելու փորձառությամբ ու հմտություններով»,-ասաց նախարարը՝ հավելելով, որ դրանց արդյունքում ձեռքբերված պայմանավորվածությունները առանցքային են դառնում երկկողմ հետաքրքրություն ներկայացնող բազմաթիվ հարցերի առաջմղման համար՝ խթանելով բարձր մակարդակի համագործակցությունը երկու երկրների միջև։

Հայաստանի արդարադատության նախարարը կարևորեց Վրաստանի՝ արդարադատության ոլորտի բարեփոխումների առումով տարածաշրջանում առաջամարտիկներից մեկը լինելը՝ նշելով, որ այս հանգամանքը հնարավորություն է տալիս շատ հարցերում ուսումնասիրել ու տեղայնացնել վրացական կարևոր փորձը կամ կիսվել նաև հայկական փորձով և համեմատել ոլորտում կատարած աշխատանքն ու բարեփոխումները:

Մինասյանն ընդգծեց, որ, նման համատեղ աշխատանքի շնորհիվ, արդեն իսկ հաջողվել է մի շարք բարեփոխումներ իրականացնել նոտարական և էլեկտրոնային կառավարման ծառայությունների, հարկադիր կատարման, քրեակատարողական և պրոբացիոն համակարգերում, ինչպես նաև դատապարտյալների վերասոցիալականացման և իրավական կրթության ոլորտներում։

Նա հատկանշական է համարեց երկու երկրների իրավական համագործակցությունը 8 բազմակողմ միջազգային պայմանագրերի շրջանակներում, արդարադատության ոլորտում կնքված 4 երկկողմ միջազգային պայմանագրերը և համագործակցությունն իրավական փոխօգնության ոլորտում:

Վրաստանի արդարադատության նախարար Ռատի Բրեգաձեն քաղաքական ակտիվ իրավաբանների երկխոսություն համարեց ֆորումը։

«Ցանկացած հարաբերություն պահանջում է կայուն իրավական հիմքեր և եթե այդ հիմքերն ամուր են, ապա որոշ խոչընդոտներն ու սխալները հետագայում հաղթահարելի են։ Ուրախ ենք, որ այսօր ունենք հնարավորություն մեր գործընկերների հետ փոխանակելու Եվրամիության հետ մտերմանալու ճանապարհի փորձը և համապատասխան օգնություն ցուցաբերենք»,-ասաց Բրեգաձեն՝ համոզմունք հայտնելով, որ սերտ համագործակցության արդյունքներն օգտակար են երկու կողմի համար։

Վրաստանի արդարադատության նախարարի խոսքով՝ ներկայում իրավական համագործակցության ոլորտներն ավելի են ընդլայնվել և իրավաբաններն իրենց մասնակցությունն են ցուցաբերում երկու երկրների առավել մտերմացման գործընթացին՝ կառուցելով կայուն իրավական հիմք։

«Ես վստահ եմ, որ մեր հարաբերությունների մեջ չեն լինի անլուծելի հարցեր։ Մենք այնքան ամուր հիմք ենք համատեղ կառուցում, որ վստահ եմ, օրինակելի է լինելու այլ պետությունների համար մեր համագործակցությունը»,-շեշտեց Բրեգաձեն։

Հայ-վրացական ֆորումը ողջունեցին և կարևորեցին նաև ՀՀ բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանը, Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվիլիշվիլին։

Ֆորումը, որ շարունակվեց պանելային քննարկումներով, կտևի երկու օր։

Մասնակցում են, Հանրային իրավունքի եվրոպական կազմակերպության նախագահ Սպիրիդոն Ֆլոգաիտիսը, Հայաստանի և Վրաստանի արդարադատություն համակարգի մարմինների ղեկավարներ և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ:

Երևանում այս տարի շուրջ 52 կմ ճանապարհ կբարեկարգվի

Երևան

Երևանում այս տարի շուրջ 52 կմ ճանապարհ կբարեկարգվի

Բաբայան փողոցը մեկ ամիս փակ է լինելու

Երևան

Բաբայան փողոցը մեկ ամիս փակ է լինելու

«Երևանյան բեսթսելեր». «Մերի Փոփինս»-ն ՝ առաջատար. մանկական. հունիս, 2024

Հատուկ նախագծեր

«Երևանյան բեսթսելեր». «Մերի Փոփինս»-ն ՝ առաջատար. մանկական. հունիս, 2024

Երևանի մանկապարտեզների սաները սովորում են տեսակավորել թափոնը

Երևան

Երևանի մանկապարտեզների սաները սովորում են տեսակավորել թափոնը

Երևանի քաղաքապետարանը կազմակերպել է հանրային տեղեկատվական բացօթյա հանդիպում

Երևան

Երևանի քաղաքապետարանը կազմակերպել է հանրային տեղեկատվական բացօթյա հանդիպում

Վերաբացվել է Կոմիտաս 60 հասցեում գտնվող Ucom-ի վաճառքի և սպասարկման նորացված կենտրոնը

Երևան

Վերաբացվել է Կոմիտաս 60 հասցեում գտնվող Ucom-ի վաճառքի և սպասարկման նորացված կենտրոնը

«Վեոլիա Ջուր»-ը պատասխանել է Երևանի քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանին

Երևան

«Վեոլիա Ջուր»-ը պատասխանել է Երևանի քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանին

Հիմա գտնվում ենք հանրային տրանսպորտի միասնական տոմսային համակարգի փորձարկման փուլում․ Ավինյան

Երևան

Հիմա գտնվում ենք հանրային տրանսպորտի միասնական տոմսային համակարգի փորձարկման փուլում․ Ավինյան

Երևանին անհրաժեշտ է ևս 250 18 մետրանոց ավտոբուս ավտոպարկն ամբողջությամբ արդիականացնելու համար

Երևան

Երևանին անհրաժեշտ է ևս 250 18 մետրանոց ավտոբուս ավտոպարկն ամբողջությամբ արդիականացնելու համար

Տիգրան Ավինյանը վստահեցնում է՝ աղբահանության հետ կապված խնդիրը մոտ ժամանակներս լուծված կլինի

Երևան

Տիգրան Ավինյանը վստահեցնում է՝ աղբահանության հետ կապված խնդիրը մոտ ժամանակներս լուծված կլինի

Երևանում 500 վերելակ կփոխարինվի նորով

Երևան

Երևանում 500 վերելակ կփոխարինվի նորով

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում