Քաղաքականություն

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը կայցելի Սյունիքի մարզ

1 րոպեի ընթերցում

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը կայցելի Սյունիքի մարզ

ԵՐԵՎԱՆ, 11 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին հայտարարել է Սյունիքի մարզ այցելելու մասին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին դեսպանը գրառում է կատարել X-ի իր միկրոբլոգում։

«Այսօր կրկին այցելում եմ Սյունիք՝ Հայաստանի ռազմավարական նշանակության և խոցելի մարզ։ Անվտանգային և մարդասիրական իրավիճակ, Հայաստանի տարածքային ամբողջականություն, Ֆրանսիայի բժշկական օգնություն, ապակենտրոնացված համագործակցություն»,- գրել է դեսպան Դըկոտինյին՝ գրառմանը կից հրապարակելով ՀՀ քարտեզը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում