Էդգար Սևիկյանը խոսել է «Ֆերենցվարոշ»-ի կազմում իր անդրանիկ գնդակից
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և հունգարական «Ֆերենցվարոշ»-ի ֆուտբոլիստ Էդգար Սևիկյանն անդրադարձել է նոր ակումբի կազմում խփած առաջին գնդակին:
«Կարծում եմ, այս գոլը կհիշեմ իմ ամբողջ կյանքում, քանի որ առաջին գնդակս էր «Ֆերենցվարոշ»-ի կազմում: Հրաշալի ստացվեց, աննկարագրելի զգացողություն էր: Արդեն իսկ մտածում եմ հաջորդ հանդիպման մասին: Նպատակս մեկն է` կենտրոնանալ ամեն օրվա վրա և անել առավելագույնը»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Սևիկյանի խոսքերը փոխանցում է ակումբի մամուլի ծառայությունը:
Հունգարիայի ֆուտբոլի առաջնության 21-րդ տուրի շրջանակներում «Ֆերենցվարոշ»-ը գերազանցել է «Դիոշդյոր»-ին 2:1 հաշվով: