Մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության երրորդ փուլին Հայաստանը կմասնակցի երկու մարզիկով
1 րոպեի ընթերցում

Հայաստանի մարմնամարզության տղամարդկանց ընտրանին աշխարհի գավաթի խաղարկության երրորդ փուլին կմասնակցի միայն 2 մարզիկով:
«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Սահակ Անտոնյանը:
Թուրքիայի Անթալիա քաղաքում կայանալիք աշխարհի գավաթի խաղարկությանը կմասնակցեն Օլիմպիական խաղերի արծաթե ու բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանը և Վահագն Դավթյանը: Հավաքականի մարզիչը Հակոբ Սերոբյանն է, մրցավարը՝ Արթուր Գյուրջինյանը:
Աշխարհի գավաթի խաղարկության երրորդ փուլը կկայանա մարտի 20-24-ը:
Մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլում, որը կայացել էր Գերմանիայի Կոտբուս քաղաքում, Արթուր Դավթյանը և Վահագն Դավթյանը դարձել էին ոսկե մեդալակիրներ: