Միջազգային

Ղազախստանում հեղեղումների պատճառով տարհանվել է շուրջ 98 հազար մարդ

1 րոպեի ընթերցում

Ղազախստանում հեղեղումների պատճառով տարհանվել է շուրջ 98 հազար մարդ

ԵՐԵՎԱՆ, 11 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ղազախստանի այն տարածաշրջաններից, որոնք տուժել են հեղեղումներից, ապրիլի 11-ի ժամը 10:00-ի դրությամբ տարհանվել է շուրջ 98 հազար մարդ, նրանցից 32 հազար 856-ն՝ անչափահաս:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է «Ինտերֆաքս» գործակալությունից, այդ մասին հաղորդել է Ղազախստանի ԱԻՆ-ի մամուլի ծառայությունը։

Արտակարգ իրավիճակների նախարարության տվյալներով՝ այդ ժամի դրությամբ ժամանակավոր տեղավորման կետերում գտնվում է 7173 մարդ, այդ թվում՝ 3494 երեխա։

Ջրածածկ տարածքներից պոմպահանվել է 8,8 մլն խմ հալոցքային ջուր, շարել են ավելի քան 1,4 մլն պարկատարա և 1,1 մլն տոննա իներտ նյութ։

Ղազախստանում գարնանային վարարաջրերի հետ կապված 2024 թ. բարդ իրավիճակ է ստեղծվել, 10 տարածաշրջաններում արտակարգ դրություն է հայտարարվել։ Ներկայիս հեղեղումները ամենամասշտաբայինն են վերջին 80 տարվա ընթացքում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում