Հասարակական

Հայաստանում մայրական մահացության դեպքերը նախորդ տարի նվազել են

1 րոպեի ընթերցում

Հայաստանում մայրական մահացության դեպքերը նախորդ տարի նվազել են

ԵՐԵՎԱՆ, 11 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Մանկական և մայրական մահացության ցուցանիշները երկրի առողջապահական համակարգի վիճակը բնութագրող ամենակարևոր ցուցանիշներն են։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2023 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի քննարկման ժամանակ։

«Մայրական մահացության դեպքերի մասով արձանագրվել է ցուցանիշների նվազում՝ 11 տոկոսով։ Նախորդ տարի արձանագրվել է 4 մահվան դեպք՝ 2022 թվականի 8 մահվան դեպքի համեմատ։ Ամեն ինչ պետք է անենք, որ այս դրական տենդենը պահպանվի»,- ասաց Ավանեսյանը։

Նախարարի խոսքով՝ մանկական մահացության մասով բարելավում չի արձանագրվել, և աշխատանքներ են տարվում գնահատելու, թե ի՞նչն է խնդիրը և ինչո՞ւ չի արձանագրվել այն արդյունքը, որն ակնկալվում էր։

Նա նշել է, որ անհրաժեշտ է լրացուցիչ քայլեր ձեռնարկել մինչև 5 տարեկան երեխաների մահացության դեպքերը նվազեցնելու ուղղությամբ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում