Հասարակական

Մեկնարկեցին «Կրթություն և կարիերա․ EXPO 2024»  միջազգային մասնագիտացված ցուցահանդեսի աշխատանքները

3 րոպեի ընթերցում

Մեկնարկեցին «Կրթություն և կարիերա․ EXPO 2024»  միջազգային մասնագիտացված ցուցահանդեսի աշխատանքները

ԵՐԵՎԱՆ, 10 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի, Լիտվայի, Ռուսաստանի, Էստոնիայի և Ուզբեկստանի հարյուրից ավելի կրթական հաստատություններ են ներկայացված «Կրթություն և կարիերա․ EXPO 2024» միջազգային մասնագիտացված ցուցահանդեսում, որն իր դռները բացել է ապրիլի 10–ին Կ.Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Իր բնույթով տարածաշրջանում խոշորագույն ամենամյա ցուցահանդեսը, որը կազմակերվել է Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության (ՀԱԳՄ) ու LOGOS EXPO Center ցուցահանդեսային ընկերության կողմից, թվով 23-րդն է։

02-DSC_8008 .JPG (661 KB)

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀԱԳՄ-ից, ներկայացված հիմնական թեմատիկ բաժիններում ընդգրկված են բարձրագույն կրթական հաստատություններ, ակադեմիաներ, միջին մասնագիտացված կրթօջախներ, քոլեջներ, ուսումնարաններ, վարժարաններ։ Մեծ թիվ են կազմում կադրերի վերապատրաստմամբ, շարունակական կրթությամբ, օտար լեզուների ուսուցմամբ, փոխանակման ծրագրերով զբաղվող կետրոնները։ Արտասահմանում կրթության հնարավորությունները ներկայացված են արտերկրի կրթական կառույցների տաղավարներում։

«ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության անունից ողջունելով ցուցահանդեսի մասնակիցներին՝ փոխնախարար Դանիել Դանիելյանը կարևորեց միջոցառման դերը հատկապես դպրոցականների համար, ովքեր այսօր կանգնած են մասնագիտական կողմնորոշման ոչ հեշտ խնդրի առջև։ Նրա խոսքով՝ նախարարությունը քայլեր է ձեռնարկում, որպեսզի կրթական համակարգում տրվող մասնագիտական գիտելիքներն ու հմտությունները հնարավորինս համապատասխանեցվեն աշխատանքի շուկայի ներկայացրած պահանջներին»,- ասվում է հաղորդագրության մեջ։

04-IMG_3104 .jpeg (1.51 MB)

Նշվում է, որ միջոցառման կազմակերպիչների գլխավոր նպատակներից են դպրոցականներին և ուսանողներին տրամադրել համապարփակ տեղեկություն ժամանակակից կրթության ողջ ներկապնակի վերաբերյալ, նպաստել կրթօջախների ու ձեռնարկությունների միջև գործնական հարաբերությունների կայացմանը, տեղեկացնել զբաղվածության շուկայում առավել պահանջարկ ունեցող մասնագիտությունների մասին։ Ըստ Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության տնօրեն Էդուարդ Կիրակոսյանի՝ ցուցահանդեսը մասնագիտական կրթության և կատարելոգործման հայրենական ու արտերկրում առկա հնարավորությունները ներկայացնելու, ինչպես նաև գործատուների ու ապագա մասնագետների միջև երկխոսություն հաստատելու լավ հարթակ է։

Ցուցահանդեսը կգործի մինչև ապրիլի 12-ը։

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարն ու ԱԶԲ հայաստանյան մշտական առաքելության տնօրենը քննարկել են «Դպրոցների սեյսմիկ պաշտպանության ծրագրին» վերաբերող հարցեր

Կրթություն

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարն ու ԱԶԲ հայաստանյան մշտական առաքելության տնօրենը քննարկել են «Դպրոցների սեյսմիկ պաշտպանության ծրագրին» վերաբերող հարցեր

Podcast-Գիտության շաբաթ. Իրական կրթությունը բացահայտման ճանապարհ է. Արամ Փախչանյան

Կրթություն

Podcast-Գիտության շաբաթ. Իրական կրթությունը բացահայտման ճանապարհ է. Արամ Փախչանյան

Սովորել հայերեն՝ ակադեմիկոսից դառնալով աշակերտ. սփյուռքահայ ուսուցչուհի Լուսինե Ազատյանը ներկայացնում է Մինսկի Հայորդաց կրթօջախի ձեռքբերումները

Սփյուռք

Սովորել հայերեն՝ ակադեմիկոսից դառնալով աշակերտ. սփյուռքահայ ուսուցչուհի Լուսինե Ազատյանը ներկայացնում է Մինսկի Հայորդաց կրթօջախի ձեռքբերումները

Հայաստանում զգալիորեն աճել է պարսկերենի նկատմամբ հետաքրքրությունը. Իրանի դեսպան

Տուրիզմ

Հայաստանում զգալիորեն աճել է պարսկերենի նկատմամբ հետաքրքրությունը. Իրանի դեսպան

Կրթությանը և գիտությանը տրամադրվող միջոցներն ուղղված են ռազմավարական աշխատանքների և բարեփոխումների իրականացմանը. Ժաննա Անդրեասյան

Կրթություն

Կրթությանը և գիտությանը տրամադրվող միջոցներն ուղղված են ռազմավարական աշխատանքների և բարեփոխումների իրականացմանը. Ժաննա Անդրեասյան

Fastex-ը և ԵՊՀ-ն իրականացնում են համատեղ դասընթաց

Կրթություն

Fastex-ը և ԵՊՀ-ն իրականացնում են համատեղ դասընթաց

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Արաքսիա Սվաջյանն այցելել է Լոռու մարզի մի շարք դպրոցներ

Կրթություն

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Արաքսիա Սվաջյանն այցելել է Լոռու մարզի մի շարք դպրոցներ

ՀՀ ԿԳՄՍ նախարարը եզդիների ներկայացուցիչների հետ քննարկել է բուհերից մեկում եզդիերենի ուսուցման ամբիոն հիմնելու հարցը

Կրթություն

ՀՀ ԿԳՄՍ նախարարը եզդիների ներկայացուցիչների հետ քննարկել է բուհերից մեկում եզդիերենի ուսուցման ամբիոն հիմնելու հարցը

Ճարտարապետական ամառային դպրոց՝ Շիրակի մարզում

Կրթություն

Ճարտարապետական ամառային դպրոց՝ Շիրակի մարզում

ՀՀ ԲՏԱ նախարար Հայրապետյանը մասնակցել է Պոլիտեխնիկական համալսարանի շրջանավարտների ավարտական երեկոյին

Կրթություն

ՀՀ ԲՏԱ նախարար Հայրապետյանը մասնակցել է Պոլիտեխնիկական համալսարանի շրջանավարտների ավարտական երեկոյին

ՅՈՒՆԵՍԿՕ-ի պատվիրակությունն այցելել է ՀՀ կրթական և մշակութային մի շարք հաստատություններ

Կրթություն

ՅՈՒՆԵՍԿՕ-ի պատվիրակությունն այցելել է ՀՀ կրթական և մշակութային մի շարք հաստատություններ

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում