Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը անցկացրել է իր 2000-րդ պարեկությունը սահմանային շրջաններում
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանում Եվրոպական Միության դիտորդական առաքելությունը (EUMA) ապրիլի 10-ին անցկացրել է իր 2000-րդ պարեկությունը սահմանային շրջաններում։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝այս մասին գրառում է արվել Հայաստանում Եվրոպական միության առաքելությունը (EUMA գրառում է արել) X-ի միկրոբլոգում։
«Առաքելությանը հանձնարարված է մոնիթորինգ իրականացնել հայ-ադրբեջանական սահմանի հայկական կողմից և զեկուցել իրավիճակի մասին։ Մենք պարեկություն ենք իրականացնում Եղեգնաձորի, Կապանի, Գորիսի, Ջերմուկի, Մարտունու և Իջևանի առաջնագծի 6 օպերատիվ բազաներից»,- նշված է առաքելության գրառման մեջ։
Today, #EUMA marks 2000 patrols to the border areas. The Mission is tasked with observing & reporting on the situation on the ground along the side of the border with. We conduct patrols from 6 forward operating bases in Yeghegnadzor, Kapan, Goris, Jermuk, Martuni & Ijevan. pic.twitter.com/RerFi1MPeR
— European Union Mission in Armenia (@EUmARMENIA) April 10, 2024