Միջազգային

Ղազախստանում ավելի քան 96 000 մարդ է տարհանվել հեղեղների պատճառով

1 րոպեի ընթերցում

Ղազախստանում ավելի քան 96 000 մարդ է տարհանվել հեղեղների պատճառով

ԵՐԵՎԱՆ, 10 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ղազախստանում լայնամասշտաբ հորձանքների պատճառով տարհանված բնակիչների թիվը գերազանցել է 96 000-ը։ Նրանցից 32 000-ը երեխաներ են։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ղազախական «Գոլոս նառոդա» լրատվամիջոցը՝ վկայակոչելով Արտակարգ իրավիճակների նախարարությունը։

Ըստ հրապարակման՝ 7600-ից ավելի մարդ գտնվում է ժամանակավոր կացարաններում։ Տուժած շրջաններ է մատակարարվել ավելի քան 160 000 կգ հումանիտար օգնություն։

Մարտին սկսված հորձանքների պատճառով Ղազախստանի 10 շրջաններում պահպանվում է արտակարգ իրավիճակի ռեժիմը։ Վթարային-փրկարարական աշխատանքներում ներգրավված է ավելի քան 24 000 մարդ և 2600 միավոր տեխնիկա։

Ռուսաստանում ևս հազարավոր մարդիկ են տարհանվել մի շարք շրջաններից։ Հատկապես ծանր իրադրություն է ստեղծվել Օրենբուրգում։

Ռուսաստանում և Կենտրոնական Ասիայում գարնանը ձնհալքից հետո առաջացող հորձանքները սովորական երևույթ են, սակայն այս տարի հեղեղներին նպաստել են ձյան արագ հալչելը կտրուկ բարձրացող ջերմաստիճանի պատճառով, հորդառատ անձրևները և մի շարք այլ գործոններ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում