Միջազգային

Գերագույն ռադան առաջին ընթերցմամբ ընդունել է դատապարտյալներին մոբիլիզացնելու մասին օրինագիծը

1 րոպեի ընթերցում

Գերագույն ռադան առաջին ընթերցմամբ ընդունել է դատապարտյալներին մոբիլիզացնելու մասին օրինագիծը

ԵՐԵՎԱՆ, 10 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ուկրաինայի գերագույն ռադան առաջին ընթերցմամբ ընդունել է դատապարտյալներին մոբիլիզացնելու, ինչպես նաև զորահավաքից խուսափելու համար պատիժը խստացնելու մասին օրինագծերը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է «Ուկրինֆորմ» գործակալությունը՝ վկայակոչելով «Գոլոս» խորհրդարանական խմբակցության պատգամավոր Յարոսլավ Ժելեզնյակին։

Դատապարտյալների մոբիլիզացիայի մասին օրինագիծն առաջարկում է ծառայելու հնարավորություն տալ ոչ ծանր հոդվածներով ազատազրկվածներին։

Պատգամավորը հավելել է, որ Գերագույն ռադան նաև առաջին ընթերցմամբ ընդունել է զորահավաքից խուսափելու համար Քրեական օրենսգրքում և Վարչական իրավախախտումների օրենսգրքում փոփոխություններ կատարող օրինագիծը։

Զորահավաքից խուսափելու համար կսահմանվի ազատազրկում 5-ից 10 տարի ժամկետով։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում