Տարածաշրջանային

Իրանի գերագույն հոգևոր առաջնորդը կրկին խոստացել է պատժել Իսրայելին Իրանի հյուպատոսության վրա հարձակման համար

2 րոպեի ընթերցում

Իրանի գերագույն հոգևոր առաջնորդը կրկին խոստացել է պատժել Իսրայելին Իրանի հյուպատոսության վրա հարձակման համար

ԵՐԵՎԱՆ, 10 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլա Ալի Խամենեին Ուրազա-Բայրամի տոնի առթիվ աղոթքի ժամանակ իր քարոզներում Դամասկոսում Իրանի հյուպատոսության վրա գրոհը համարժեք է համարել Իրանի տարածքի վրա հարձակվելուն և հայտարարել, որ Իսրայելը «պետք է պատժվի ու պատժվելու է»։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է իրանական IRNA գործակալությունից:

Այաթոլա Խամենեին իր քարոզի ընթացքում անդրադարձել է Գազայի հատվածում տիրող իրադրությանը՝ դրա մեջ մեղադրելով նաև արևմտյան երկրներին՝ Իսրայելին աջակցելու համար։

Իրանի առաջնորդն իր ելույթում հիշատակել է Դամասկոսում Իրանի հյուպատոսության վրա հարձակումը՝ դա անվանելով «սիոնիստական ​​ռեժիմի ևս մեկ սխալ»:

«Ցանկացած երկրում հյուպատոսությունը և դիվանագիտական ​​հաստատությունները համարվում են այդ երկրի տարածքը, ուստի երբ հարձակվում են մեր հյուպատոսության վրա, դա նշանակում է հարձակում մեր տարածքի վրա», - ասել է այաթոլա Խամենեին։

Ապրիլի 1-ին Դամասկոսում Իրանի հյուպատոսարանը ենթարկվել է հարձակման, որի մեջ Իրանը մեղադրում է Իսրայելին: Իսրայելը ո՛չ հերքել է, ո՛չ հաստատել հյուպատոսարանին հարվածելու մեղադրանքները: Հարձակման ժամանակ զոհվել է 13 մարդ, այդ թվում՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի երկու բարձրաստիճան գեներալ։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում