Միջազգային

Բայդենը Սպիտակ տանը կընդունի պետական այցով ԱՄՆ-ում գտնվող Կիսիդային

1 րոպեի ընթերցում

Բայդենը Սպիտակ տանը կընդունի պետական այցով ԱՄՆ-ում գտնվող Կիսիդային

ԵՐԵՎԱՆ, 10 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և պետական այցով Վաշինգտոնում գտնվող Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան Սպիտակ տանն անցկացվելիք գագաթնաժողովի ընթացքում ցույց կտան երկու երկրների ուժեղ և աճող գործընկերությունը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։

Ըստ հրապարակման՝ գագաթնաժողովը կմեկնարկի Սպիտակ տանը Ճապոնիայի վարչապետի դիմավորման պաշտոնական արարողությամբ։ Այնուհետև նախատեսված է հանդիպում փակ դռների հետևում, համատեղ մամուլի ասուլիս, պետական ընթրիք և կատարումներ երաժիշտ Փոլ Սայմոնի կողմից։

Ապրիլի 11-ին Կիսիդան ուղերձով կդիմի ԱՄՆ Կոնգրեսին, այնուհետև եռակողմ հանդիպում տեղի կունենա Ջո Բայդենի և Ֆիլիպինների նախագահ Ֆերդինանդ Մարկոս Կրտսերի հետ։

Ակնկալվում է, որ Բայդենը և Կիսիդան կհայտարարեն ռազմական և պաշտպանական տեխնիկայի համատեղ մշակումներն ավելացնելու քայլերի մասին։ Ըստ ԱՄՆ պաշտոնյաների՝ երկու ղեկավարները նաև կհայտարարեն համատեղ լուսնային առաքելության և արհեստական բանականության ոլորտում հետազոտությունների նախագծերի մասին։

Ապրիլի 9-ի երեկոյան նախագահ Բայդենը և ԱՄՆ առաջին տիկին Ջիլ Բայդենը վարչապետ Կիսիդային և նրա կնոջը՝ Յուկոյին, տարել էին տեղի ռեստորաններից մեկը՝ մասնավոր ընթրիքի։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում