Քաղաքականություն

Հայաստանն Արևմուտքի հետ հարաբերությունների զարգացումը չի հակադրում Իրանի իր հարաբերություններին. վարչապետ

2 րոպեի ընթերցում

Հայաստանն Արևմուտքի հետ հարաբերությունների զարգացումը չի հակադրում Իրանի իր հարաբերություններին. վարչապետ

ԵՐԵՎԱՆ, 10 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանն Արևմուտքի հետ իր հարաբերությունների զարգացումը չի հակադրել, չի հակադրում և չի հակադրի Իրանի հետ իր հարաբերություններին, և Իրանի հետ ունեցած հարաբերություններն էլ չի հակադրում Արևմուտքի հետ հարաբերություններին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2023 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի քննարկման ժամանակ ունեցած ելույթում:

«Տարածաշրջանային քաղաքականության առումով ուզում եմ ընդգծել այն առանձնահատուկ կարևորությունը, որ մենք տածում ենք Իրանի Իսլամական Հանրապետության հետ մեր հարաբերությունների նկատմամբ: Պետականության հնագույն ավանդույթներ ունեցող մեր այս հարևանի հետ հարաբերությունները հիմնված են բնական շահերի վրա, ինչն այդ հարաբերությունները դարձնում է առանձնահատուկ: Ընդ որում՝ Արևմուտքի հետ մեր հարաբերությունների զարգացումը չենք հակադրել, չենք հակադրում և չենք հակադրի Իրանի հետ մեր հարաբերություններին, և Իրանի հետ ունեցած մեր հարաբերությունները չենք հակադրել, չենք հակադրում և չենք հակադրի Արևմուտքի հետ հարաբերություններին»,-ասաց Փաշինյանը:

Այս բանաձևը վերաբերվում է տարածաշրջանային հարաբերությունների վերաբերյալ Հայաստանի ռազմավարական ընկալումներին ընդհանրապես: Հայաստանը քաղաքական այս գիծն է որդեգրել:

Տեղադրություն

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում