Տարածաշրջանային

Իրանցի սահմանապահները առգրավել են 530 կգ թմրանյութ տեղափոխող նավ

1 րոպեի ընթերցում

Իրանցի սահմանապահները առգրավել են 530 կգ թմրանյութ տեղափոխող նավ

ԵՐԵՎԱՆ, 9 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի Հարավային Հորմոզգան նահանգում սահմանապահ ծառայության հրամանատար Բահադոր Իսմաիլին հայտնել է Բանդար Աբասի մերձակա ջրերում 530 կգ թմրանյութ տեղափոխող նավի առգրավման մասին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Tasnim գործակալությունը:

Սահմանապահ ծառայության բարձրաստիճան պաշտոնյան նշել է, որ նավի առգրավումը հաջող է անցել, ինչի արդյունքում հայտնաբերվել է 530 կգ մետամֆետամին, որը թաքցված է եղել կապոցներում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում