Ծովազարդում սուբվենցիոն 3 ծրագիր է իրականացվել

3 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ, 9 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքի Ծովազարդ գյուղում ՀՀ կառավարության կողմից 2022 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում կառուցվել է արտաքին լուսավորության ցանց, մանկական խաղահրապարակ և ավտոտրանսպորտային սպասարկման կանգառ։

Ծովազարդում իրականացված սուբվենցիոն 3 ծրագրերի իրականացման նպատակով ներդրվել է 42 միլիոն 330 հազար դրամ, որից 21 միլիոն 644 հազար 250 դրամը ՀՀ կառավարության, 20 միլիոն 685 հազար 750 դրամը Գավառի համայնքապետարանի մասնաբաժինն է։

Ծովազարդի արտաքին լուսավորության ցանցի կառուցման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 15 միլիոն 325 հազար դրամ, որի 60 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 40 տոկոսը՝ Գավառի համայնքապետարանը։

Ծրագրի իրականացման արդյունքում արտաքին լուսավորության ցանց է կառուցվել Ծովազարդ գյուղի Մարտիրոս Սարյան, Աղբյուր Սերոբ, Հայկ նահապետ, Գեւորգ Չաուշ , Ակսել Բակունց փողոցներում՝ 3132 մետր երկարությամբ, ԼԵԴ համակարգով աշխատող 87 լուսատուների տեղադրմամբ։ Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2023 թվականի ապրիլից և ավարտվել նույն տարվա դեկտեմբերին։ Ծրագրի իրականացման շնորհիվ Ծովազարդի վերոնշյալ փողոցների բնակիչները արտաքին լուսավորության ցանցից օգտվում են առաջին անգամ։

Ծովազարդի մանկական խաղահրապարակի կառուցման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 21 միլիոն 65 հազար դրամ, որի 45 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 55 տոկոսը՝ Գավառի համայնքապետարանը։ Ծրագրի իրականացման արդյունքում մանկական խաղահրապարակ է կառուցվել Ծովազարդի մշակույթի տան հետնամասում։ Տեղադրվել են մանկական խաղեր, մարզասարքեր, նստարաններ, անցկացվել է լուսավորություն, ցանկապատվել տարածքը։

Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2023 թվականի սեպտեմբերից և ավարտվել նույն տարվա դեկտեմբերին։ Ծրագրի շահառու են հանդիսանում Ծովազարդ գյուղի բոլոր մանուկները։

Ծովազարդի ավտոտրանսպորտային կանգառի տեղադրման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 5 միլիոն 940 հազար դրամ, որի 50 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 50 տոկոսը՝ Գավառի համայնքապետարանը։ Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2022 թվականի դեկտեմբերից եւ ավարտի հասցվել 2023 թվականի հոկտեմբերին։ Կանգառի տարածքի սալիկապատման աշխատանքների համար միջոցներ են հատկացվել Գավառ համայնքի 2023 թվականի բյուջեի միջոցներից։

Ծրագրի իրականացման արդյունքում Գավառ համայնքի պատմամշակութային հուշարձանների լուսանկարներով ավտոկանգառ է կառուցվել Ծովազարդ գյուղի մուտքի մոտ։ Ծրագրի շահառու են հանդիսանում Ծովազարդ գյուղի բոլոր բնակիչները։

Խոսրով Խլղաթյան

Հայերեն

Լեռների պահպանությունն ինքնության, ջրային անվտանգության և համայնքների ապագայի պահպանությունն է. Համբարձում Մաթևոսյան

ՆԳ նախարարը ներկայացրել է Կառավարության դրական դիրքորոշումն ընտանեկան բռնության կանխարգելմանն ուղղված օրենսդրական փաթեթի վերաբերյալ

Ռուսաստանի նախագահը հայտարարել է Իրանում ատոմակայանի շինարարությունը շարունակելու մասին

«Արհեստական բանականության կնքահայրը»՝ ԱԲ ռիսկերի ու մարդկությանը սպառնացող վտանգների մասին. բացառիկ հարցազրույց Նոբելյան մրցանակակիր Ջեֆրի Հինթոնի հետ

Շվեյցարացի անվանի երգեհոնահար Գի Բովեի կատարողական արվեստը՝ երևանյան բեմում

Արսեն Թորոսյանն այցելել է Գավառի նախկին մանկատան շենք. այն կվերափոխվի սոցիալական բնակարանների

Սաուդյան Արաբիայի հակաօդային պաշտպանության ուժերն Էր Ռիադի ուղղությամբ արձակված հրթիռներ են խոցել

Հայաստանում նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է․ՆԳՆ ոստիկանություն

Հութիները հայտնել են Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարության շենքի ուղղությամբ հրթիռային հարվածների մասին

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի