Շիրակի մարզում 2024 թվականին կիրականացվի 44 սուբվենցիոն ծրագիր

2 րոպեի ընթերցում

ԳՅՈՒՄՐԻ, 9 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շիրակի մարզից 2024 թվականի համար ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն է ներկայացվել տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված 44 սուբվենցիայի ամբողջական փաթեթ՝ 165 ենթածրագրով: Ծրագրերի ընդհանուր նախահաշվային գումարը կազմել է 11 մլրդ 49 մլն դրամ, ՀՀ կառավարության համաֆինանսավորման մասը՝ 6 մլրդ 36 մլն դրամ՝ 54.6 տոկոս, համայնքների բյուջեների ֆոնդային մասը՝ 4 մլրդ 917 մլն դրամ` 44.5 տոկոս և այլ ներդրողներ՝ 96 մլն դրամ` 0.9 տոկոս:

Ծրագրային հայտերը հիմնականում ուղղված են համայնքներում ճանապարհաշինության իրականացմանը, փողոցների նորոգմանը, այգիների, պուրակների, խաղահրապարակների բարեկարգմանն ու մանկապարտեզների, հանդիսությունների սրահների կառուցմանը, նորոգմանը, ինչպես նաև խմելու, կոյուղու, ոռոգման ջրագծերի կառուցմանը, լուսավորության անցկացմանը, բնակավայրերի գազիֆիկացմանը, բազմաբնակարան շենքերի ընդհանուր բաժնային սեփականության գույքի նորոգմանը՝ էներգախնայող միջոցառումների կիրառմամբ:

Շիրակի մարզպետարանի զարգացման ծրագրերի մշակման և իրականացման բաժնի պետ Կարեն Բադիշյանը, «Արմենպրես»-ին ներկայացնելով նախորդ տարվա սուբվենցիոն ծրագրերը, նշեց, որ 2023-ին մարզում իրականացվել է 28 ծրագիր (163 ենթածրագիր), որոնց ընդհանուր արժեքը կազմել է 5 մլրդ 131 մլն դրամ, ՀՀ պետական բյուջեից համաֆինանսավորման չափաբաժինը՝ 2 մլրդ 697 մլն դրամ՝ 52.6 տոկոս։

«Աշխատանքների վերահսկման ու հետևողականության նպատակով ստեղծվել է սուբվենցիոն ծրագրերի վերահսկողության մշտադիտարկման աշխատանքային խումբ՝ Շիրակի մարզպետի տեղակալ Աննա Մարտիկյանի գլխավորությամբ, որը պարբերաբար այցեր է կատարում համայնքներ՝ ծանոթանալով աշխատանքների ընթացքին ու որակին»,-հավելեց պատասխանատուն:

ԱրմենուհիՄխոյան

Հայերեն

Դատախազը դատարան է հանձնել Կամո Արեյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը

Սփյուռքում ապրող հայ երեխան պետք է կապված լինի Հայաստանի հետ՝ սովորելով հայերեն. Արթուր Մարտիրոսյան

Իսպանիայում շոգի պատճառով եղանակային տագնապի դեղին և նարնջագույն մակարդակ է հայտարարվել

Հայաստանը շարունակում է հանձնառու մնալ Բելգիայի հետ գործընկերության հետագա ամրապնդմանը. ԱԳՆ

Ակբա բանկը կաջակցի հայկական արտադրանքի արտահանմանը

Լիբանանյան զորքերը սկսել են տեղակայվել երկրի հարավում՝ Իսրայելի ուժերի դուրսբերումից հետո

Հնդկաստանը ՌԴ բարձրաստիճան դիվանագետին կանչել է ԱԳՆ՝ հրթիռային հարվածից 4 հնդիկ նավաստու զոհվելու կապակցությամբ

ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը հանդիպել է Եվրոպական քաղաքականության վերլուծության կենտրոնի ներկայացուցիչների հետ

Վենետիկում քննարկվել են Հայաստանի և Իտալիայի տնտեսական համագործակցությունն ընդլայնելու հեռանկարները

Իսրայելը շահագրգռված չէ ներքաշվել ԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտության մեջ. Սմոտրիչ