Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտի սպանության գործով դատախազի վերաքննիչ բողոքը բավարարվել է. դատարանը խստացրել է պատիժը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վերաքննիչ քրեական դատարանը 2024 թվականի ապրիլի 4-ին մասնակի բավարարել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության գործով դատախազի և տուժողի իրավահաջորդի ներկայացուցչի բողոքները և խստացրել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտի սպանության գործով ամբաստանյալների պատիժը՝ նրանց դատապարտելով ազատազրկման 18-ական տարի ժամկետով:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Գլխավոր դատախազության տարածած հաղորչդագրությունից, Վերաքննիչ դատարանը բեկանել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավճիռը և փոփոխել ամբաստանյալներ Վաչե Սահակյանին, Գնել Թևոսյանին, Մովսես Ազարյանին և Նորիկ Սահակյանին մեղսագրվող հանցանքի իրավական գնահատականը. վերջիններս մեղավոր են ճանաչվել 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ ու 10-րդ կետերով նախատեսված՝ խմբի կողմից խուլիգանական դրդումներով սպանություն կատարելու համար:

Գնել Թևոսյանին, Նորիկ Սահակյանին, Վաչե Սահակյանին և Մովսես Ազարյանին մեղադրանք էր առաջադրվել 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ, 7-րդ և 10-րդ կետերով այն արարքի համար, որ նրանք, հանդիսանալով Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտներ, 2015 թվականի հունվարի 29-ին ժամը 02:00-03:00-ի սահմաններում, զորամասի առաջին գումարտակի առաջին մարտկոցի ննջարանում, առանձին դաժանությամբ, մի խումբ անձանցով, խուլիգանական դրդումներով սպանել են կուրսանտ Հայկազ Բարսեղյանին:

2015 թվականի հոկտեմբերի 23-ին դատախազը հաստատել էր Հայկազ Բարսեղյանի վերաբերյալ քրեական գործի մեղադրական եզրակացությունը և հանձնել Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան։

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը 2022 թվականի ապրիլի 5-ի դատավճռով՝ ամբաստանյալների մեղադրանքները վերաորակել էր Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով և նրանց դատապարտել ազատազրկման՝ 15-ական տարի ժամկետով:

Վերաքննիչ դատարանի որոշմամբ՝ ամբաստանյալներին արդարացնելու վերաբերյալ պաշտպանների բողոքները մերժվել են:

Հայերեն

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ընդունվել է Հայաստանի նախաձեռնած «Կրթություն խաղաղության համար» բանաձևը

Վրաստանը և ԱՄՆ-ն աշխատում են երկկողմ հարաբերությունների վերականգնման ուղղությամբ

Դատախազը Մարտի 1-ի գործով հանրային քրեական հետապնդում է հարուցել ԱԱԾ նախկին տնօրեն Գորիկ Հակոբյանի և ԱԱԾ 4 աշխատակիցների նկատմամբ

Մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հայաստանի թենիսի կանանց ընտրանին կմասնակցի Սան Մարինոյի միջազգային մրցաշարին

Ղազախստանի դեմ խաղում մեզ համար արդյունքն առաջնահերթ չէ. Եղիշե Մելիքյան

Հունիսի 6-ի միջոցառումների անոնս

Հայաստանի ագրարային համալսարանում բացվել է ռոբոտաշինության և մեխատրոնիկայի «Ագրոբոտ» գերազանցության կենտրոնը

Հունգարիան արգելել է պարզեցված կարգով Հայաստանից և Վրաստանից աշխատանքային միգրանտների մուտքը

«Հանրապետություն» կուսակցությունը դիմում է ներկայացրել ԿԸՀ՝ պահանջելով կասեցնել «Ուժեղ Հայաստան»-ի մասնակցությունը ընտրություններին