Հայաստանը Նիդեռլանդներում կունենա կապի սպա՝ Եվրոպոլի հետ փոխգործակցությունն ապահովելու համար

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանն ընդլայնում է համագործակցությունը Եվրոպական միության իրավապահ ոլորտում համագործակցության գործակալության հետ անդրազդային հանցավորության դեմ պայքարում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում նախագիծը ներկայացրեց ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը՝ ներկայացնելով 2023 թվականի հունիսի 27-ին եւ 2024 թվականի փետրվարի 5-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության եւ Եվրոպական միության իրավապահ ոլորտում համագործակցության գործակալության միջեւ փոխգործակցության մասին համաձայնագրի վավերացման նախագիծը։

Նախարարի տեղակալի խոսքով՝համաձայնագիրը միտված է անդրազդային հանցավորության դեմ պայքարին, մասնավորապես՝ թմրանյութերի ապօրինի շրջանառության, միգրանտների մաքսանենգության, կիբերհանցավորության, ակտիվների վերականգնման, փողերի լվացման, մարդկանց թրաֆիկինգի եւ այլ ոլորտներում:

«Հաշվի առնելով Եվրոպոլի դերն ու նշանակությունը հատկապես Եվրոպայի տարածաշրջանում հանցավորության դեմ պայքարի ոլորտում՝ մեզ համար շատ կարևոր ձեռքբերում կլինի ապահովելու ներքին գործերի նախարարության և Եվրոպոլի միջև փոխգործակցությունը։

Մեր կապի սպան, որը կներկայացնի ամբողջ իրավապահ համակարգը, կունենա Նիդեռլանդներում համապատասխան նստավայր, որի միջոցով Եվրոպոլը կպարտավորվի ապահովել անվտանգ կապուղու համար անհրաժեշտ թե՛ ենթակառուցվածքները, թե՛ մնացյալ բոլոր համալրող սարքավորումները։ Համանման ենթակառուցվածք կունենանք նաև Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության շենքում։ Կապի սպան կունենա հասանելիություն իրավապահ համակարգի բոլոր հնարավոր դատաբազաներին, որոնք թույլ կտան ապահովելու փոխգործակցությունը Եվրոպական Միության և Հայաստանի Հանրապետության միջև։ Սա կապահովի 24/7 ռեժիմով սահուն համագործակցություն Եվրոպոլի և Հայաստանի միջև»,-եզրափակեց Սարգսյանը։

Հայերեն العربية Español Русский

Այսօր արձանագրում ենք միջազգային բոլոր ժամանակակից ստանդարտներին համապատասխանող անձնագրի թողարկումը Հայաստանում. վարչապետ

Հայաստանը կարևորում է Ծոցի տարածաշրջանի երկրների հետ տնտեսական համագործակցության խորացումը․ Միրզոյան

Բահրեյնում քննարկվել է Հայաստանի և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարը

Նոր սերնդի կենսաչափական համակարգի գործարկումը Հայաստանի Հանրապետությունում

ՀՀ վարչապետն ընդունել է IN Groupe և «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերությունների ղեկավարներին

Երևանում COP17-ի փակումն ազդարարվեց համերգով

Նոյեմբերի 2-ի միջոցառումների անոնս

Իրանը պահանջում է վերացնել նավթի արտահանման սահմանափակումները և կրճատել տարածաշրջանում ԱՄՆ-ի զինված ներկայությունը. Աբբաս Արաղչի

Լարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խորհրդարանական խմբակցությունների հետ

Նոյեմբերի 1-ի միջոցառումների անոնս