Հասարակական

Հայաստանը և ԱՄՆ-ն աշխատում են հանցավորության դեմ պայքարի ոլորտում նոր համաձայնագրի ուղղությամբ

1 րոպեի ընթերցում

Հայաստանը և ԱՄՆ-ն աշխատում են հանցավորության դեմ պայքարի ոլորտում նոր համաձայնագրի ուղղությամբ

ԵՐԵՎԱՆ, 8 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի ներքին գործերի նախարարությունը մտադիր է հանցավորության դեմ պայքարի ոլորտում ընդլայնել իր համագործակցությունը ԱՄՆ-ի հետ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստին այս մասին ասաց ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը։

«Այս պահի դրությամբ աշխատում ենք նաև մեր ամերիկյան գործընկերների հետ ունենալու առանձին համաձայնագիր։ Հուսով եմ՝ առաջիկայում դրական արձանագրումներ կունենանք այդ բլոկում ևս»,-նշեց Սարգսյանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում